86 86
ENG

Նորություններ

18.11.2021

Հայէկոնոմբանկը և Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության կառավարման ներքո գտնվող Global Impact Investments Sàrl Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ընկերությունը կնքեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառության համաձայնագիր: Ներգրավվող վարկային միջոցները ուղղվելու են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը՝ միտված լինելով ինչպես Բանկի, այնպես էլ երկրի տնտեսության աշխուժացմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Սիմբիոտիքսի հետ երկարատև գործընկերային հարաբերությունները և ուրախ ենք էլ ավելի խորացնել համագործակցությունն այս երկարաժամկետ ստորադաս փոխառության շրջանակում: Շարունակելով իրագործել ռազմավարական նպատակները՝ Բանկը ակտիվ մասնակցություն է ունենալու երկրի տնտեսության զարգացման գործում՝ ուշադրության կենտրոնում պահելով ՄՓՄՁ զարգացումը,»- նշել է Բանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Թարմացվել է` 18/11/2021 12:51