Նորություններ
22.12.2021
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ հերթական հաջողված համագործակցության արդյունքում Հայէկոնոմբանկը կնքեց 5 մլն Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով պայմանագիր՝ ուղղված միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը:
Միջոցները կաջակցեն ՓՄՁ-ներին արդիականացնել իրենց ծառայությունները՝ համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին և միաժամանակ խթանելով «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը:
Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն:
Թարմացվել է` 07/01/2022 18:16