86 86
ENG
Հասցե
Ավան վարչ. շրջան, Դուրյան 1/10
Կառուցապատման ժամկետի ավարտ
2026թ.
1մ քառ. արժեքը սկսած
460,000 ֏
Լրացնել հայտ
Բնակարանների քանակ
270
Վաճառքի ենթակա բնակարաններ
151 (06.08.2024թ. դրությամբ)
Շինության տեսակ
Մոնոլիտ
Հարկերի քանակ
17
Առաստաղի բարձրություն
Նկարագրություն
«ԴՈՒՐՅԱՆ ՀԱՈՒՍ» բնակելի թաղամասի չորրորդ մասնաշենքը կառուցվում է 4500քմ հողատարածքի վրա, որից կառուցապատման մակերեսը կազմում է 1750քմ: Շենքն ունի 1 ստորգետնյա ավտոկայանատեղիի հարկ և 17 վերգետնյա հարկ, որից 1-ին հարկը հասարակական է, իսկ երկրորդ և երրորդ հարկերը առանձին մուտքերով ավտոկայանատեղիներ, 4-16-րդ հարկերում բնակարաններ են, իսկ 17-րդ հարկում՝ փենթհուսներ։ Շենքն ունի 2 մուտք, մուտքերից յուրաքանչյուրում երկու վերելակ։ Հարկերից յուրաքանչյուրում առկա է 19-20 բնակարան, ընդհանուր վաճառքի ենթակա է 270 հատ 24քմ-ից 103քմ մակերեսով՝ 1-3 սենյականոց բնակարաններ։ Բնակարաններն ունեն գրագետ պլանավորում՝ օդափոխության և ջեռուցման համակարգերի համար հատուկ առանձնացված հատվածներ, վիտրաժային ալյումինե պատուհաններ և պատշգամբներ, բազմակողմանի լուսավորություն։ Ավտոկայանատեղիների քանակը շենքում՝ 130 փակ, և 50-ից ավել բաց։
  • 4 մասնաշենք
  • Բարեկարգված կանաչապատ բակ
  • Բասկետբոլի և ֆուտբոլի համակցված դաշտ
  • Թենիսի կորտ
  • Մարզասրահ
  • Մանկական խաղահրապարակ
  • Շատրվան
  • Բացօթյա և ստորգետնյա ավտոկայանատեղի
  • Մարկետ
  • Արտաքին տեսքը՝ հայկական զարդանախշերով ֆասադային քանդակները
  • Երկաթյա ճաղավանդակներով շքապատշգամբներ
  • Վիտրաժային պատուհանները
Բնակարաններ
Թարմացվել է` 14/08/2024 10:03