86 86
ENG

Նորություններ

03.05.2022

Սույն թվականի մայիսի 4-ից  հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Արժեթղթերի դասը Անվանական արժեկտրոնային Անվանական արժեկտրոնային
Արժեթղթերի ձևը  Ոչ փաստաթղթային  Ոչ փաստաթղթային
Մեկ արժեթղթերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար 10,000 ՀՀ դրամ
Արժեթղթերի քանակը 50 000 հատ 150 000 հատ
Մեկ թողարկման ընդհանուր ծավալ 5 000 000 ԱՄՆ դոլար 1 500 000 000 ՀՀ դրամ
Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի
անվանական տոկոսադրույք ) 
Տարեկան 5.25% Տարեկան 10.50%
Արժեկտրոնային եկամուտների վճարում Կիսամյակային վճարումների
պարբերականությամբ
Կիսամյակային վճարումների
պարբերականությամբ
Շրջանառության ժամկետ 36 ամիս 36 ամիս
Երկրորդային շուկա <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ
Թողարկման ամսաթիվ 04.05.2022թ. 04.05.2022թ.
Տեղաբաշխման ժամկետ 04.05.2022թ.-10.10.2022թ. 04.05.2022թ.-10.10.2022թ.
Տեղաբաշխող «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Պարտատոմսերի մարման ամսաթիվը 04/05/2025թ. 04/05/2025թ.

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  <Հայաստանի ֆոնդային բորսա> ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 2022թ. ապրիլի 15-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ www.aeb.am կայքից:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով <ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>ԲԲԸ Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Դոլարային և Դրամային  պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և
պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.
Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` 04/11/2022 թ.
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` 04/05/2023 թ.
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում`  04/11/2023 թ.
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում`  04/05/2024 թ.
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` 04/11/2024 թ.
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում և պարտատոմսերի մարում`  04/05/2025 թ.

Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ> ԲԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք, որ, <Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին> ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 15.04.2022թ. թիվ 1/174 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման Վերջնական պայմանները:

Ծրագրային ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Թարմացվել է` 03/03/2023 10:37