Նորություններ
Սույն թվականի մայիսի 4-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:
Արժեթղթերի դասը | Անվանական արժեկտրոնային | Անվանական արժեկտրոնային |
Արժեթղթերի ձևը | Ոչ փաստաթղթային | Ոչ փաստաթղթային |
Մեկ արժեթղթերի անվանական արժեքը | 100 ԱՄՆ դոլար | 10,000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի քանակը | 50 000 հատ | 150 000 հատ |
Մեկ թողարկման ընդհանուր ծավալ | 5 000 000 ԱՄՆ դոլար | 1 500 000 000 ՀՀ դրամ |
Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք ) |
Տարեկան 5.25% | Տարեկան 10.50% |
Արժեկտրոնային եկամուտների վճարում | Կիսամյակային վճարումների պարբերականությամբ |
Կիսամյակային վճարումների պարբերականությամբ |
Շրջանառության ժամկետ | 36 ամիս | 36 ամիս |
Երկրորդային շուկա | <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ | <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ |
Թողարկման ամսաթիվ | 04.05.2022թ. | 04.05.2022թ. |
Տեղաբաշխման ժամկետ | 04.05.2022թ.-10.10.2022թ. | 04.05.2022թ.-10.10.2022թ. |
Տեղաբաշխող | «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ | «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ |
Պարտատոմսերի մարման ամսաթիվը | 04/05/2025թ. | 04/05/2025թ. |
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման <Հայաստանի ֆոնդային բորսա> ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 2022թ. ապրիլի 15-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ www.aeb.am կայքից:
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով <ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>ԲԲԸ Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Դոլարային և Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով. |
|
Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` | 04/11/2022 թ. |
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` | 04/05/2023 թ. |
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում` | 04/11/2023 թ. |
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում` | 04/05/2024 թ. |
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` | 04/11/2024 թ. |
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում և պարտատոմսերի մարում` | 04/05/2025 թ. |
Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ> ԲԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:
Հիշեցնենք, որ, <Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին> ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 15.04.2022թ. թիվ 1/174 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման Վերջնական պայմանները:
Ծրագրային ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1: