86 86
ENG

Նորություններ

08.07.2022

Հայէկոնոմբանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտեց 10.50% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 5.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,500,000,000 ՀՀ դրամ և 5,000,000 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2025թ. մայիսի 4-ին:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող(market maker):

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.

 

Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում

04/11/2022թ.

Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում

04/05/2023թ.

Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում

04/11/2023թ.

Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում

04/05/2024թ.

Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում

04/11/2024թ.

Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում և պարտատոմսերի մարում

04/05/2025թ.

 

Թարմացվել է` 29/07/2022 16:29