Նորություններ
14.07.2022
Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարությունների՝ քարտային տվյալների կորզման աճի միտումները, ինչպես նաև որպես բանկի աշխատակից ներկայանալու և խաբեությամբ անձնական տվյալներ հավաքագրելու դեպքերը, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ կասկածելի հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում պետք է պահպանել անվտանգության կանոնները։
Բանկի աշխատակիցները երբևէ չեն ճշտում Ձեր քարտի PIN և CVV կոդերը և չեն պահանջում SMS հաղորդագրություններով ստացված մեկանգամյա կոդերը։
Թարմացվել է` 29/07/2022 16:29