86 86
ENG

Նորություններ

01.08.2022

ՀայԷկոնոմբանկը թողարկել է 51,415 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով (19,450 ՀՀ դրամ՝ շուկայական արժեք), արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմում է 534,716,000 ՀՀ դրամ անվանական արժեքով (1,000,021,750 ՀՀ դրամ՝ շուկայական արժեք):

   Հայէկոնոմբանկը, լինելով բանկային համակարգի կազմավորման ակունքներում, ավելի քան 30 տարիների ձեռք բերած փորձի շնորհիվ տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը շուկայում՝ ապահովելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:

   Բանկի բաժնետոմսերի գրավչության մասին է խոսում վերջին 5 տարիներին (30.06.2017թ. համեմատ 30.06.2022թ.) բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքի մոտ 80% աճը, որը զուգակցվում է շահաբաժինների ամենամյա վճարման քաղաքականությամբ՝ մեծապես կարևորելով ինչպես բաժնետերերի պահանջները, այնպես էլ Բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Վերջին 20 տարիներին բանկը իր բաժնետերերին շահաբաժին է վճարել 18 անգամ:

   Բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան շահաբաժին, այլև մասնակից դառնալ Բանկի կառավարմանը՝ մաս կազմելով իրականացվող մի շարք նախագծերին: Հայէկոնոմբանկի նկատմամբ ձևավորված վստահության մասին է վկայում բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը մոտենում է 6,000-ին:

    Բաժնետոմս կարելի է ձեռք բերել Երևան քաղաքում և մարզերում գործող բանկի թվով 54 մասնաճյուղից:

Ազդագրին և մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ    

Թարմացվել է` 01/08/2022 17:45