86 86
ENG

Նորություններ

01.08.2022

ՀայԷկոնոմբանկը թողարկել է 51,415 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով (19,450 ՀՀ դրամ՝ շուկայական արժեք), արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմում է 534,716,000 ՀՀ դրամ անվանական արժեքով (1,000,021,750 ՀՀ դրամ՝ շուկայական արժեք):

   Հայէկոնոմբանկը, լինելով բանկային համակարգի կազմավորման ակունքներում, ավելի քան 30 տարիների ձեռք բերած փորձի շնորհիվ տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը շուկայում՝ ապահովելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:

   Բանկի բաժնետոմսերի գրավչության* մասին է խոսում վերջին 5 տարիներին (30.06.2017թ. համեմատ 30.06.2022թ.) բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքի մոտ 80% աճը, որը զուգակցվում է շահաբաժինների ամենամյա վճարման քաղաքականությամբ՝ մեծապես կարևորելով ինչպես բաժնետերերի պահանջները, այնպես էլ Բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Վերջին 20 տարիներին բանկը իր բաժնետերերին շահաբաժին է վճարել 18 անգամ:

 Բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան շահաբաժին, այլև մասնակից դառնալ Բանկի կառավարմանը՝ մաս կազմելով իրականացվող մի շարք նախագծերի: Հայէկոնոմբանկի նկատմամբ ձևավորված վստահության մասին է վկայում բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը մոտենում է 6,000-ի:

    Բաժնետոմս կարելի է ձեռք բերել Երևան քաղաքում և մարզերում գործող բանկի 54 մասնաճյուղերից:

   Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատված՝ 26/07/2022թ. ժ. 09:00-30/12/2022թ. ժ. 16:00:

   Ազդագիրը 15/06/2022թ-ին գրանցվել է ԿԲ կողմից և հրապարակված է Բանկի ինտերնետային կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնում (https://aeb.am/media/2022/06/7911.pdf) և հասանելի է Հայէկոնոմբանկի գլխամասում՝ ք. Երևան, Ամիրյան 23/1 հասցեում:

 

* Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, բաժնետոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր՝ պայմանավորված հաշվեկշռային (շուկայական) արժեքի փոփոխությամբ: Նշված ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի՝ շնորհիվ բանկում ներդրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմների:

Թարմացվել է` 31/10/2022 12:23