86 86
ENG

Նորություններ

30.06.2023

Հայէկոնոմբանկը և Symbiotics Asset Management SA շվեյցարական ներդրումային ընկերության կառավարման ներքո գտնվող Dual Return Fund S.I.C.A.V. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ընկերությունը ստորագրել են հերթական 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման նպատակով։

Բանկի և Symbiotics Asset Management SA միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2016թ.-ին, և մինչ այժմ կողմերի միջև կնքվել է ավելի քան 55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 10-ից ավել վարկային պայմանագիր։

Թարմացվել է` 30/06/2023 16:15