Թղթակցային հաշիվների բացում և վարում
Հանդիսանալով ազատ և սահմանափակ փոխարկվող արտարժույթների փոխանցումների իրականացման ոլորտում ակտիվ գործող Բանկերից մեկը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հաճախորդների վճարահաշվարկային պահանջները բավարարելու, առևտրային փոխանցումների իրականացման ժամկետը կրճատելու և որակը բարձրացնելու նպատակով աշխարհի տարբեր պետություններում գործող Բանկերի հետ հաստատել է թղթակցային հարաբերություններ:
Թղթակցային հաշիվ բացելիս մանրակրկիտ ուսումնասիրվում են տվյալ Բանկի հետևյալ ցուցանիշները.
- Բանկի գրանցման երկրի ֆինանսական կայունությունը,
- Բանկի գրանցման երկրի տնտեսական և քաղաքական կայունությունը,
- Բանկի ֆինանսական կայունությունը,
- Բանկի միջազգային բարձր հեղինակությունը,
- Միջազգային ճանաչված վճարային համակարգերին անդամակցությունը,
- Թղթակցային հաշիվների լայն ցանցի առկայությունը,
- Մասնաճյուղային ցանցի առկայությունը տարբեր երկրներում,
- Փոխանցումների արագ և ապահով իրականացումը,
- Թղթակցային հաշիվների դիմաց գանձվող համեմատաբար ցածր կոմիսիոն վճարները,
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից թղթակցային հաշիվներ չեն բացվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն չունեցող պետությունների և տարածքների» ցանկում նշված երկրներում գործող Բանկերում,
- Բանկին շնորհված վարկանիշը միջազգային ճանաչված վարկանիշային կազմակերպությունների կողմից (Moody's Investors Service, Standard & Poor's, Fitch Ratings):
Ձեզ ենք ներկայացնում "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ թղթակցային հաշիվները ՀՀ-ում և արտասահմանյան տարբեր երկրներում գործող բանկերում:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի թղթակցային հաշիվները ՀՀ և արտասահմանյան բանկերում (NOSTRO) |
ՀՀ և արտասահմանյան բանկերի թղթակցային հաշիվները ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում (LORO) |
•<<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/compare-money-transfers [br]