86 86
ENG
Պայմաններ

Ria Money Transfers վճարահաշվարկային համակարգը ներկայումս ունի ավելի քան 287,000 սպասարկման կետեր, որոնք գործում են աշխարհի 147 երկրներում` ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ավստրալիա և այլն: Ներկայումս տարվում են աշխատանքներ նոր երկրներ ընդգրկելու ուղղությամբ:

Մեկ գործարքի առավելագույն չափ 3,000 ԱՄՆ դոլար, 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք Եվրո
Սպասարկվող արժույթ ԱՄՆ դոլար  Եվրո
Փոխանցման արագություն 15 րոպե
Փոխանցման վաղեմության ժամկետ  21 օր

 

Փոխանցման համար գանձվող միջնորդավճար

 

Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղստան, Ղազախստան, Բելառուս  2.5% min 3.5 EUR/USD
ՌԴ 1.5% min 1.25 EUR/USD
Մոլդովա 1.2% min 2.00 EUR/USD
Լատվիա, Վրաստան 1.00% min 3.00 EUR/USD
Ուկրաինա 1.60% min 3.00 EUR/USD
Բուլղարիա 2.5% min 5 EUR/USD
Լիտվա 1.5 % min 2.00 EUR/USD
Մեծ Բրիտանիա 1.5% min 3.5 EUR/USD
Թուրքիա, Կանադա, ԱՄՆ 3.5% min 5.5 EUR/USD
Լեհաստան 1.5% min 4.0 EUR/USD
Այլ երկներ 3 % min 3.5 EUR/USD

Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ամբողջական ցանկին ծանոթանալու համար 

այցելեք` www.riafinancial.com:

 

 

  1. Օտարերկրյա պետություններում գումարը ստանալու դեպքում, կարող են գործել տվյալ պետության օրենսդրությամբ կամ սպասարկման կետի քաղաքականությամբ նախատեսված սահմանափակումներ /գումարի մեծության, արժույթի և այլն/:
  2. Արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
  3. Արագ դրամական համակարգերով փոխանցում իրականացնելու համար փոխանցողը՝

 

• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը ,

• նշում է գումարի ստացման երկիրն ու քաղաքը,

• ներկայացնում է փոխանցման ստացողի անհրաժեշտ տվյալները,

• վճարում է  փոխանցվող գումարը և համապատասխան միջնորդավճարը՝ ստորագրելով

փոխանցման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Փոխանցող հաճախորդին բանկը տրամադրում է գումարի փոխանցման ժամանակ համակարգում ձևավորված ունիկալ/հսկիչ կոդ, որը փոխանցողը պետք է տրամադրի ստացողին գումարի ստացման համար: 

 

  1. Արագ դրամական համակարգերով գումարի ստացում իրականացնելու համար ստացողը՝

 

• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը1,

• հայտնում է Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդ,

• նշում է գումարի չափն ու արժույթը,

• ներկայացնում է փոխանցում իրականացրած անձի անուն, ազգանուն և եթե նշված է նաև հայրանունը,

• ստորագրում է գումարի ստացումը հավաստող փաստաթղթերը, տրամադրում է այլ        անհրաժեշտ տեղեկատվություն գումարի ստացման համար և ստանում գումարը:

 

5. Բանկը գործարք կատարող հաճախորդին տրամադրում է մատուցված ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր:

6. Վավերկանության ժամկետն անցած փաստաթղթերով արգելվում է կատարել գումարների ստացում կամ փոխանցում:

7. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում գումարների փոխանցումն իրականացվում է տարբեր արժույթներով` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգերի կողմից սահմանած արժույթների և մեկ փոխանցման համար սահմանված առավելագույն սահմանաչափի (մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ամփոփագրում վճարային համակարգերի համար նախատեսված համապատասխան բաժիններում): Դրամական փոխանցում ստացող հաճախորդին փոխանցված գումարը վճարվում է այն արժույթով, որը նշվել է փոխանցողի կողմից: Եթե հաճախորդը ցանկութուն է հայտնում փոխարկել ստացված գումարը, ապա այն փոխարկվում է այլ արժույթի "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված արտարժույթի փոխարժեքով:

8. Փոխանցված գումարի չստանալու դեպքում փոխանցված գումարների հետ վերադարձը իրականացվում է համաձայն փոխանցման համակարգի կանոնների: 

9. Փոխանցողը, կատարված փոխանցման մեջ (եթե հարցման արդյունքում պարզվում է, որ գումարը վճարված չէ), կարող է կատարել փոփոխություն, փոխանցման չեղյալացում կամ փոխանցված գումարի հետ վերադարձ` բանկում ներկայացնելով համապատասխան դիմում:

10. Փոխանցված գումարի փոփոխությունն ու չեղյալացումը կատարվում է անմիջապես:

11. Փոխանցված գումարի վերադարձը կատարվում է 1-3 բանկային օրվա ընթացքում` կախված միջազգային դրամական փոխանցման համակարգից: Փոխանցված գումարի հետ վերադարձի դեպքում հիմնականում հաճախորդին վերադարձվում է միայն փոխանցված գումարը` առանց միջնորդավճարի (համաձայն վճարային համակարգերի կանոնների):

12. Փոխանցված գումարների հետ վերադարձը, փոփոխությունը կարող է կատարվել միայն չվճարված փոխանցումների դեպքում՝ փոխանցման կատարման օրվանից սկսած, քանի դեռ ստացողը գումարը չի ստացել` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգի պայմանների: 

13. Փոխանցումների վաղեմության ժամկետը սահմանվում է համաձայն վճարային համակարգերի: 

14. Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը 1-10 րոպե է:

15. ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

16. Բանկը "Փողերի լվացման և ահաբեկչության  ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

17. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից հաճախորդից սպասարկման ընթացքում Բանկի աշխատակիցը  կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:  

17. Միջազգային դրամական փոխանցումների ուղղություններին (երկիր, քաղաք, սպասարկման կետեր) սակագներին Հաճախորդը կարող է ծանոթանալ www.aeb.am կայքից:

18. Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումների և վճարումների կատարումն իրականացվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում՝ գործառնական ժամերի ընթացքում, իսկ գումարների ստացումը նաև AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով: /ավելացնել հղում , որը կներկայացնի My Trasnfer-ը/:

19. Գործարքի կատարման կամ մերժման մասին Հաճախորդը կարող է ծանուցվել հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով: 

20. Մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին Հաճախորդը կարող է ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ  ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:

21.  Արագ դրամական փոխանցման համակարգերով իրականացված գործարքների վերաբերյալ Բանկը կարող է տրամադրել տեղեկանք ցանկացած ժամկետով: Տեղեկանքի արժեքն է 5000 ՀՀ դրամ: 

21.Լրացուցիչ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:

22.Միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի տեղեկատվական ամփոփագրերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝

23."Ձեր ֆինանսական տեղեկատուն"  ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ` https://www.fininfo.am :

24.Հաճախորդի կողմից բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում է Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն: 

Ընդհանուր տեղեկատվություն
Դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ
  Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Փոխանցողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է,
Punct Փոխանցողի անձնագրային տվյալներ, գրանցման հասցե, 
Punct Փոխանցվող գումարը և արժույթը,
 
Punct Փոխանցման քաղաքը և պետությունը,
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ տվյալներ
  Դրամական միջոցների ստացումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն(եթե անձնագրում այն նշված է),
Punct Ստացողի անձնագրային տվյալներ և գրանցման հասցե,
Punct Փոխանցողի անուն, ազգանուն,
Punct Գումարի չափը և արժույթը,
Punct Այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
Punct Փոխանցման ունիկալ կոդը:
Թարմացվել է`
Թարմացվել է` 02/03/2021 18:20