86 86
ENG
Պայմաններ

1940 թվականին ստեղծված ամերիկյան "MoneyGram Payment Systems, Inc." ընկերության և նրա բազմաթիվ արտասահմանյան գործընկերների կողմից ներդրված "MONEYGRAM" դրամական փոխանցումների միջազգային համակարգը գործում է ավելի քան 200 երկրներում և ներառում է շուրջ 350,000 սպասարկման կետեր: Համակարգն ապահովված է տեղեկատվության մշակման և կապի ժամանակակից միջոցներով, որոնց շնորհիվ յուրաքանչյուր փոխանցում կատարվում է անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխան հուսալի համակարգով: 

Մեկ գործարքի առավելագույն չափ 9,999.9 ԱՄՆ դոլար կամ 7,000 Եվրո
Սպասարկվող արժույթ Դրամական միջոցների փոխանցումները կատարվում են միայն ԱՄՆ դոլարով, իսկ վճարումները՝ նաև Եվրոյով:
Փոխանցման արագություն 10 րոպե
Փոխանցման վաղեմության ժամկետ 45 օր
Փոխանցման համար գանձվող միջնորդավճար
1-100 12
100.01-250 20
250.01-400 24
400.01-600 32
600.01-800 40
800.01-1000 50
1000.01-1200 60
1200.01-1800 75
1800.01-2500 100
2500.01-5000 150
5000.01-7500 225
7500.01-10000 300
Փոխանցման համար գանձվող միջնորդավճար (դեպի ԱՊՀ երկրներ)*
1-100 2
100.01-200 4
200.01-300 6
300.01-400 8
400.01-500 10
500.01-750 14
750.01-1,000 19
1,000.01-1,500 28
1,500.01-2,000 37
2,000.01-2,500 46
2,500.01-3,000 55
3,000.01-3,500 64
3,500.01-4,000 73
4,000.01-4,500 83
4,500.01-5,000 92
5,000.01-5,500 95
5,500.01-6,000 99
6,000.01-6,500 109
6,500.01-7,000 119
7,000.01-10,000 139

* ՌԴ-ում ժամանակավորապես դադարեցվում է MoneyGram վճարային համակարգի սպասարկումը (02/04/2021թ-ից)

Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ցանկին ծանոթանալու համար այցելեք` www.moneygram.com:

  1. Օտարերկրյա պետություններում գումարը ստանալու դեպքում, կարող են գործել տվյալ պետության օրենսդրությամբ կամ սպասարկման կետի քաղաքականությամբ նախատեսված սահմանափակումներ /գումարի մեծության, արժույթի և այլն/:
  2. Արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
  3. Արագ դրամական համակարգերով փոխանցում իրականացնելու համար փոխանցողը՝

• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը ,

• նշում է գումարի ստացման երկիրն ու քաղաքը,

• ներկայացնում է փոխանցման ստացողի անհրաժեշտ տվյալները,

• վճարում է  փոխանցվող գումարը և համապատասխան միջնորդավճարը՝ ստորագրելով

փոխանցման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Փոխանցող հաճախորդին բանկը տրամադրում է գումարի փոխանցման ժամանակ համակարգում ձևավորված ունիկալ/հսկիչ կոդ, որը փոխանցողը պետք է տրամադրի ստացողին գումարի ստացման համար: 

 

  1. Արագ դրամական համակարգերով գումարի ստացում իրականացնելու համար ստացողը՝

• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը1,

• հայտնում է Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդ,

• նշում է գումարի չափն ու արժույթը,

• ներկայացնում է փոխանցում իրականացրած անձի անուն, ազգանուն և եթե նշված է նաև հայրանունը,

• ստորագրում է գումարի ստացումը հավաստող փաստաթղթերը, տրամադրում է այլ        անհրաժեշտ տեղեկատվություն գումարի ստացման համար և ստանում գումարը:

5. Բանկը գործարք կատարող հաճախորդին տրամադրում է մատուցված ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր:

6. Վավերկանության ժամկետն անցած փաստաթղթերով արգելվում է կատարել գումարների ստացում կամ փոխանցում:

7. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում գումարների փոխանցումն իրականացվում է տարբեր արժույթներով` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգերի կողմից սահմանած արժույթների և մեկ փոխանցման համար սահմանված առավելագույն սահմանաչափի (մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ամփոփագրում վճարային համակարգերի համար նախատեսված համապատասխան բաժիններում): Դրամական փոխանցում ստացող հաճախորդին փոխանցված գումարը վճարվում է այն արժույթով, որը նշվել է փոխանցողի կողմից: Եթե հաճախորդը ցանկութուն է հայտնում փոխարկել ստացված գումարը, ապա այն փոխարկվում է այլ արժույթի "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված արտարժույթի փոխարժեքով:

8. Փոխանցված գումարի չստանալու դեպքում փոխանցված գումարների հետ վերադարձը իրականացվում է համաձայն փոխանցման համակարգի կանոնների: 

9. Փոխանցողը, կատարված փոխանցման մեջ (եթե հարցման արդյունքում պարզվում է, որ գումարը վճարված չէ), կարող է կատարել փոփոխություն, փոխանցման չեղյալացում կամ փոխանցված գումարի հետ վերադարձ` բանկում ներկայացնելով համապատասխան դիմում:

10. Փոխանցված գումարի փոփոխությունն ու չեղյալացումը կատարվում է անմիջապես:

11. Փոխանցված գումարի վերադարձը կատարվում է 1-3 բանկային օրվա ընթացքում` կախված միջազգային դրամական փոխանցման համակարգից: Փոխանցված գումարի հետ վերադարձի դեպքում հիմնականում հաճախորդին վերադարձվում է միայն փոխանցված գումարը` առանց միջնորդավճարի (համաձայն վճարային համակարգերի կանոնների):

12. Փոխանցված գումարների հետ վերադարձը, փոփոխությունը կարող է կատարվել միայն չվճարված փոխանցումների դեպքում՝ փոխանցման կատարման օրվանից սկսած, քանի դեռ ստացողը գումարը չի ստացել` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգի պայմանների: 

13. Փոխանցումների վաղեմության ժամկետը սահմանվում է համաձայն վճարային համակարգերի: 

14. Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը 1-10 րոպե է:

15. ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

16. Բանկը "Փողերի լվացման և ահաբեկչության  ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

17. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից հաճախորդից սպասարկման ընթացքում Բանկի աշխատակիցը  կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:  

17. Միջազգային դրամական փոխանցումների ուղղություններին (երկիր, քաղաք, սպասարկման կետեր) սակագներին Հաճախորդը կարող է ծանոթանալ www.aeb.am կայքից:

18. Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումների և վճարումների կատարումն իրականացվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում՝ գործառնական ժամերի ընթացքում, իսկ գումարների ստացումը նաև AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով: /ավելացնել հղում , որը կներկայացնի My Trasnfer-ը/:

19. Գործարքի կատարման կամ մերժման մասին Հաճախորդը կարող է ծանուցվել հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով: 

20. Մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին Հաճախորդը կարող է ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ  ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:

21.  Արագ դրամական փոխանցման համակարգերով իրականացված գործարքների վերաբերյալ Բանկը կարող է տրամադրել տեղեկանք ցանկացած ժամկետով: Տեղեկանքի արժեքն է 5000 ՀՀ դրամ: 

21.Լրացուցիչ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:

22.Միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի տեղեկատվական ամփոփագրերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝

23."Ձեր ֆինանսական տեղեկատուն"  ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ` https://www.fininfo.am :

24.Հաճախորդի կողմից բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում է Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն: 

Ընդհանուր տեղեկատվություն
 Դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ
    Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Փոխանցողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է,
Punct Փոխանցողի անձնագրային տվյալներ, գրանցման հասցե, 
Punct Փոխանցվող գումարը և արժույթը,
 
Punct Փոխանցման քաղաքը և պետությունը,
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ տվյալներ
  Դրամական միջոցների ստացումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն(եթե անձնագրում այն նշված է),
Punct Ստացողի անձնագրային տվյալներ և գրանցման հասցե,
Punct Փոխանցողի անուն, ազգանուն,
Punct Գումարի չափը և արժույթը,
Punct Այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
Punct Փոխանցման ունիկալ կոդը:
Թարմացվել է`
Թարմացվել է` 08/04/2021 10:58