86 86
ENG
Պայմաններ

Կատարի՛ր օնլայն փոխանցում հենց հիմա

 

 

"UNIStream" վճարային համակարգը ներկայացված է գրեթե 100 պետություններում և ունի ավելի քան 250,000 սպասարկման կետեր: Համակարգը ապահովում է փոխանցումների իրականացման բարձր արագություն և 24 ժամյա "Call centre"-ի առկայություն, այսինքն` փոխանցողն ու ստացողը կարող են ցանկացած պահին ստանալ անհրաժեշտ օգնություն

Մեկ գործարքի առավելագույն չափ 900.000 ՌԴ ռուբլի կամ համարժեք արտարժույթ
Սպասարկվող արժույթ ԱՄՆ դոլար
Եվրո
ՌԴ ռուբի
ՀՀ դրամ
Փոխանցման արագություն 10 րոպե
Փոխանցման համար գանձվող միջնորդավճար • Դեպի ՌԴ իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը,
• Այլ երկրներ իրականացվող փոխանցումների դեպքում` սկսած 1.5%-ից:
• «Яндекс деньги» դրամապանակների համալրման դեպքում փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%:
• ՀՀ տարածքում UNISTREAM վճարային համակարգով փոխանցումներ իրականացնելիս /ԱՄՆդոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ/` միջնորդավճարը կազմում է 0,6%,
• Դեպի ԱՊՀ երկրներ ՀՀ դրամով փոխանցումների դեպքում միջնորդավճարը կազմում է 0% , եթե ստացման արժույթը փոխանցողի կողմից նշվում է այլ արժույթ (Օրինակ` փոխանցման արժույթը ՀՀ դրամ, իսկ ստացման արժույթը Եվրո, ՌԴ ռուբլի կամ ԱՄՆ դոլար է):
• Դեպի Մեծ Բրիտանիա իրականացվող փոխանցումների դեպքում միջնորդավճարը կազմում է՝ 0% (փոխանցումները կարելի է իրականացնել USD, EUR սակայն ստացման արժույթը GBP):
• Այլ երկրների MasterCard և Visa քարտերին փոխանցման սակագինը կազմում է 1.5% նվազագույնը 100 ՌԴ ռուբլի, 5 ԱՄՆ դոլար/Եվրո:
• МИР քարտերի համալրումների սակագները
- ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում փոխանցման սակագինը կազմում է 1.5%, նվազագույնը 100 ՌԴ ռուբլի,
- ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում՝ 1%, նվազագույնը 1 ԱՄՆ դոլար,
-  Եվրոյով փոխանցումներ դեպքում՝ 1%, նվազագույնը 1 Եվրո,
- ՀՀ դրամով փոխանցումների դեպքում՝ մինչև 200.000 ՀՀ դրամ – 1000 ՀՀ դրամ
- 200.000 ՀՀ դրամ-ից ավելի դեպքում՝ 0%:                                                      Կատարվում են նաև երկարժույթային փոխանցումներ 0% սակագնով (RUR-USD, USD-RUR)
Փոխանցման վաղեմության ժամկետ 180 օր

 

  • Փոխանցումների միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով:
  • UNStream վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել Mastercard, Visa և МИР  քարտերի համալրումներ (անհրաժեշտ է նշել քարտի վրա նշված 16 նիշից բաղկացած    թիվը և ստացողի անուն ազգանունը),

Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ամբողջական ցանկին ծանոթանալու  համար այցելեք` www.unistream.ru

 

  1. Օտարերկրյա պետություններում գումարը ստանալու դեպքում, կարող են գործել տվյալ պետության օրենսդրությամբ կամ սպասարկման կետի քաղաքականությամբ նախատեսված սահմանափակումներ /գումարի մեծության, արժույթի և այլն/:
  2. Արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
  3. Արագ դրամական համակարգերով փոխանցում իրականացնելու համար փոխանցողը՝

 

• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը ,

• նշում է գումարի ստացման երկիրն ու քաղաքը,

• ներկայացնում է փոխանցման ստացողի անհրաժեշտ տվյալները,

• վճարում է  փոխանցվող գումարը և համապատասխան միջնորդավճարը՝ ստորագրելով

փոխանցման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Փոխանցող հաճախորդին բանկը տրամադրում է գումարի փոխանցման ժամանակ համակարգում ձևավորված ունիկալ/հսկիչ կոդ, որը փոխանցողը պետք է տրամադրի ստացողին գումարի ստացման համար: 

 

  1. Արագ դրամական համակարգերով գումարի ստացում իրականացնելու համար ստացողը՝

 

• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը1,

• հայտնում է Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդ,

• նշում է գումարի չափն ու արժույթը,

• ներկայացնում է փոխանցում իրականացրած անձի անուն, ազգանուն և եթե նշված է նաև հայրանունը,

• ստորագրում է գումարի ստացումը հավաստող փաստաթղթերը, տրամադրում է այլ        անհրաժեշտ տեղեկատվություն գումարի ստացման համար և ստանում գումարը:

 

5. Բանկը գործարք կատարող հաճախորդին տրամադրում է մատուցված ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր:

6. Վավերկանության ժամկետն անցած փաստաթղթերով արգելվում է կատարել գումարների ստացում կամ փոխանցում:

7. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում գումարների փոխանցումն իրականացվում է տարբեր արժույթներով` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգերի կողմից սահմանած արժույթների և մեկ փոխանցման համար սահմանված առավելագույն սահմանաչափի (մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ամփոփագրում վճարային համակարգերի համար նախատեսված համապատասխան բաժիններում): Դրամական փոխանցում ստացող հաճախորդին փոխանցված գումարը վճարվում է այն արժույթով, որը նշվել է փոխանցողի կողմից: Եթե հաճախորդը ցանկութուն է հայտնում փոխարկել ստացված գումարը, ապա այն փոխարկվում է այլ արժույթի "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված արտարժույթի փոխարժեքով:

8. Փոխանցված գումարի չստանալու դեպքում փոխանցված գումարների հետ վերադարձը իրականացվում է համաձայն փոխանցման համակարգի կանոնների: 

9. Փոխանցողը, կատարված փոխանցման մեջ (եթե հարցման արդյունքում պարզվում է, որ գումարը վճարված չէ), կարող է կատարել փոփոխություն, փոխանցման չեղյալացում կամ փոխանցված գումարի հետ վերադարձ` բանկում ներկայացնելով համապատասխան դիմում:

10. Փոխանցված գումարի փոփոխությունն ու չեղյալացումը կատարվում է անմիջապես:

11. Փոխանցված գումարի վերադարձը կատարվում է 1-3 բանկային օրվա ընթացքում` կախված միջազգային դրամական փոխանցման համակարգից: Փոխանցված գումարի հետ վերադարձի դեպքում հիմնականում հաճախորդին վերադարձվում է միայն փոխանցված գումարը` առանց միջնորդավճարի (համաձայն վճարային համակարգերի կանոնների):

12. Փոխանցված գումարների հետ վերադարձը, փոփոխությունը կարող է կատարվել միայն չվճարված փոխանցումների դեպքում՝ փոխանցման կատարման օրվանից սկսած, քանի դեռ ստացողը գումարը չի ստացել` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգի պայմանների: 

13. Փոխանցումների վաղեմության ժամկետը սահմանվում է համաձայն վճարային համակարգերի: 

14. Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը 1-10 րոպե է:

15. ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

16. Բանկը "Փողերի լվացման և ահաբեկչության  ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

17. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից հաճախորդից սպասարկման ընթացքում Բանկի աշխատակիցը  կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:  

17. Միջազգային դրամական փոխանցումների ուղղություններին (երկիր, քաղաք, սպասարկման կետեր) սակագներին Հաճախորդը կարող է ծանոթանալ www.aeb.am կայքից:

18. Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումների և վճարումների կատարումն իրականացվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում՝ գործառնական ժամերի ընթացքում, իսկ գումարների ստացումը նաև AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով: /ավելացնել հղում , որը կներկայացնի My Trasnfer-ը/:

19. Գործարքի կատարման կամ մերժման մասին Հաճախորդը կարող է ծանուցվել հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով: 

20. Մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին Հաճախորդը կարող է ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ  ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:

21.  Արագ դրամական փոխանցման համակարգերով իրականացված գործարքների վերաբերյալ Բանկը կարող է տրամադրել տեղեկանք ցանկացած ժամկետով: Տեղեկանքի արժեքն է 5000 ՀՀ դրամ: 

21.Լրացուցիչ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:

22.Միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի տեղեկատվական ամփոփագրերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝

23."Ձեր ֆինանսական տեղեկատուն"  ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ` https://www.fininfo.am :

24.Հաճախորդի կողմից բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում է Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն: 

 
Ընդհանուր տեղեկատվություն
 Դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ
    Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Փոխանցողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է,
Punct Փոխանցողի անձնագրային տվյալներ, գրանցման հասցե, 
Punct Փոխանցվող գումարը և արժույթը,
 
Punct Փոխանցման քաղաքը և պետությունը,
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ տվյալներ
  Դրամական միջոցների ստացումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն(եթե անձնագրում այն նշված է),
Punct Ստացողի անձնագրային տվյալներ և գրանցման հասցե,
Punct Փոխանցողի անուն, ազգանուն,
Punct Գումարի չափը և արժույթը,
Punct Այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
Punct Փոխանցման ունիկալ կոդը:
Թարմացվել է`
Թարմացվել է` 02/03/2021 17:11