86 86
ENG
Սակագին
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ   ՏԵՍԱԿԸ ԿՈՄԻՍԻՈՆ   ՎՃԱՐ 
1. ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների տրամադրում 
1.1 Տեխնիկական զննման կտրոն ստանալու համար առանց հաշիվ բացելու ՀՀ դրամով յուրաքանչյուր փոխանցումից 1 200 դրամ
1.2 Տեխնիկական զննամ կտրոն ստանալու համար  հաշիվներից անկանխիկ փոխանցումներ կատարելու դեպքում մեկ տեխզննման կտրոնի տրամադրման համար 600 դրամ
1.3 Տեխզննման կտրոնի կրկնօրինակի տրամադրում* 5000 դրամ

 

*Սակագինը ներառում է ԱԱՀ-ն:
1.Բացառությամբ ՙՇԵՆԳԱՎԻԹ՚ և ՙԶԵՅԹՈՒՆ՚ մասնաճյուղերի, որտեղ յուրաքանչյուր փոխանցումից գանձվում է 300 դրամ:
 Տեխնիկական զննման կտրոն ստանալու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ՀՀ ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը,
տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին կնքված/դրոշմակնքված և ստորագրված տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ կնքված/դրոշմակնքված և ստորագրված տեղեկանքը` Բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների, ՀՀ պետական մարմիններին, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին և հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցների, վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրացած բեռնատար (բեռնաուղևորատար) տրանսպորտային միջոցների, ավտոմեքենաների կցորդների և կիսակցորդների դեպքում գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում,
1. ֆիզիկական անձանց Կտրոններ տրամադրելիս հիմք է ընդունվում ընթացիկ տարվա ընթացքում տրամադրված` ընթացիկ տարվա և դրան նախորդող տարիների համար գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը,
2. իրավաբանական անձանց Կտրոններ տրամադրելիս հիմք է ընդունվում տեղեկանքի տրման ամսաթվի կիսամյակի ընթացքում Բանկ ներկայացված և տեղեկանքի տրման ամսաթվի դրությամբ գույքահարկի պարտավորությունների բացակայության մասին նշում պարունակող տեղեկանքը,
 
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն :
Թարմացվել է` 04/03/2021 12:17