"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն հաճախորդներին մատուցում է ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների հետևյալ տեսակները.
1. Ներդրումային ծառայությունների մատուցում
- Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
- Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
- Բանկի հաշվին և Բանկի անունից արժեթղթերով գործարքների կատարում:
2. Ոչ հիմնական ծառայությունների մատուցում
- Արժեթղթերի պահառություն
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար սպառողից գանձվում են միջնորդավճարներ:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | ԿՈՄԻՍԻՈՆ ՎՃԱՐ |
1. ՀՀ պետական պարտատոմսերի պահառության ծառայություն | |
1.1 Հաշվի բացում/փակում | անվճար |
1.2 Հաշվի սպասարկում (պահառության վճար) | 5,000 ՀՀ դրամ (տարեկան) |
1.3 Դեպո հանձնարարականի կատարում | 1,000 ՀՀ դրամ |
2. Ներդրումային ծառայությունների մատուցում | |
2.1 ՀՀ պարտատոմսերի շուկա | |
2.1.1 ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար | |
ա/ մինչև 50 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ | 0.06% գործարքի ծավալից, նվազագույնը` 1,000.00 ՀՀ դրամ |
բ/ 50 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ և ավելի | 0.04% գործարքի ծավալից |
2.1.2 ֆինանսական կազմակերպությունների համար | |
ա/ մինչև 100 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ | 0.04% գործարքի ծավալից, նվազագույնը` 1,000.00 ՀՀ դրամ |
բ/ 100 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ և ավելի | 0.02% գործարքի ծավալից |
2.2 Բաժնետոմսերի շուկա | |
ա/ մինչև 100 մլն. ՀՀ դրամ | 0.2% գործարքի ծավալից, նվազագույնը` 3,000.00 ՀՀ դրամ |
բ/ 100 մլն. ՀՀ դրամ և ավելի | 0.1% գործարքի ծավալից |
Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող ստորաբաժանում է համարվում Բանկի "Դիլինգ Կենտրոն" վարչությունը:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի և հաճախորդի միջև կնքված Ներդրումային ծառայությունների մատուցման/ՀՀ պետական (Գանձապետական) պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին ծառայությունների մատուցման և/կամ Պետական պարտատոմսերի պահառության ծառայությունների մատուցման պայմանագրերի պայմաններին համաձայն:
Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերը և հայտերը կազմվում են հայերեն լեզվով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի: Եթե որևէ Կողմը Պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին Պայմանագրի լուծման մտադրության մասին, ապա Պայմանագրի ժամկետը երկարացվում է մեկ տարով շարունակաբար: Պայմանագիրը կարող է լուծվել միակողմանի առնվազն 10 օր առաջ մյուս կողմին տեղեկացնելով: Բանկը պարտավոր է պայմանագիրը լուծելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդի հանձնարարականով արժեթղթերը և դրամական միջոցները փոխանցել Հաճախորդին:
Բանկին արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականները, ինչպես նաև առք ու վաճառքի հայտերը, ուղարկվում են թղթային (ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) Հաճախորդի կամ նրա լիազորված անձի կողմից) կամ էլեկտրոնային եղանակով (CBANet համակարգով` առկայության դեպքում):
Հաճախորդի կողմից տրված արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և կատարումը իրականացվում է հանձնարարականներում նշված կատարման օրը: Եթե հանձնարարականների տրման և կատարման օրերը համընկնում են և հանձնարարականները ստացվել են գործառնական օրվա ընթացքում ժամը 15:30-ից հետո, ապա վերջիններս ենթակա են կատարման մեկ բանկային օրվա ընթացքում:
Գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերը կամ առաջացած դրամական միջոցները մուտքագրվում են Հաճախորդի բանկային/քարտային կամ դեպո հաշվին, հանձնարարականը կատարելուց 1 /մեկ/ բանկային օրվա ընթացքում:
Հաճախորդի հանձնարարականներով երրորդ անձանց հետ կնքված գործարքների արդյունքում երրորդ անձանց կողմից Բանկին ներկայացված պահանջների հետևանքով Բանկի կրած ծախսերի և վնասների հատուցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հաճախորդը, բացառությամբ եթե երրորդ անձանց պահանջների հիմք են հանդիսացել Հաճախորդի հանձանարականներին ոչ համապատասխան Բանկի կողմից Ներդրումային ծառայությունների մատուցումը:
Հաճախորդին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև տեղեկանք դեպո հաշվի վերաբերյալ գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Հաշվետվություններն ու տեղեկանքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով` պայմանագրում նշված եղանակով: Հաշվետվությունների ու տեղեկանքների տրամադրումն անվճար է:
Ծառայությունների մատուցման համար հաճախորդից գանձվում են միջնորդավճարներ` համաձայն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում գործող սակագների: Եթե գործարքի արժույթը ՀՀ դրամից տարբեր այլ արտարժույթ է, ապա դրա դիմաց գանձվող միջնորդավճարը հաշվարկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:
Բանկի և հաճախորդի միջև տեղեկատվությունը փոխանցվում է տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներով:
Տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներ են`
CBANet. DealingCenterArmEconomBank/ArmEconom/CBANet,
E-mail.dealing@aeb.am
Հեռ. +(374 10)51 09 09
Ֆաքս. +(374 10)56 36 97
Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան:
- Արժեթղթերում ներդրումներ կատարելով` ներդրողներն առնչվում են մի շարք ռիսկերի հետ, որոնք տարբեր տարբեր տեսակի արժեթղթերի համար տարբեր են:
- "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն արժեթղթերի շուկայում գործարքներ կատարում է պետական և կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով:
Արժեթղթերին բնորոշ հիմնական ռիսկերից են`
- Շուկայական ռիսկը
Շուկայական ռիսկը ներառում է արտարժութային, գնային և տոկոսադրույքների տատանման ռիսկերը: - Վարկային ռիսկը
Վարկային ռիսկն այն ռիսկն է, որը կարող է առաջանալ արժեթուղթ թողակող անձի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չկատարելու հետևանքով: - Իրացվելիության ռիսկը
Իրացվելիության ռիսկը ենթադրում է շուկայի ոչ իրացվելի լինելու հետևանքով արժեթղթերի առքվաճառքի գործարքների իրականացման անհնարինություն կամ ոչ օպտիմալ պայմաններով իրականացում: - Արտարժութային ռիսկ
Արտարժութային ռիսկը ենթադրում է արտարժույթների փոխարժեքների տատանումից հնարավոր կորուստներ: - Տոկոսադրույքի ռիսկ
Տոկոսադրույքի ռիսկը շուկայում գործող տոկոսադրույքների փոփոխության հետևանքով առաջացող ռիսկն է: - Գնաճային ռիսկ
Գնաճային ռիսկը գնաճային ճնշման ազդեցության հետևանքով առաջացող ռիսկն է, որի արդյունքում արժեթղթերում ներդրումներից ստացված եկամտի գնողունակությունն ընկնում է: - Այլ ռիսկերը
Ռիսկի այս տեսակները այն հիմնական ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ արժեթղթղերում ներդրումներ կատարելիս: Հնարավոր այլ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ:
- "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն չի ապահովագրում ներդրողին շուկայում գների անբարենպաստ տատանումներից:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
- Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցներով: Բացառությամբ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմիցª համաձայն <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են համաձայն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ և Բանկի և հաճախորդի միջև կնքված Ներդրումային ծառայությունների մատուցման/ՀՀ պետական (Գանձապետական) պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին ծառայությունների մատուցման և/կամ Պետական պարտատոմսերի պահառության ծառայությունների մատուցման պայմանագրերի պայմանների , որտեղ ներառված են սպառողի կողմից գործարքների իրականացման պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգերը, սպառողի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակներն ու ժամկետները, կնքված պայմանագրերի ժամկետները և դադարեցման դեպքում սպառողի միջոցների վերադարձման կարգը:
- Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են` համաձայն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում գործող սակագների և դրույքաչափերի:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Լրիվ անվանումը` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
Գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 23/1
Հեռ` (374-10)510910, Ֆաքս` (374-10)538904,
Էլ. հասցե` bank@aeb.am,
Պետական գրանցումը` 26 օգոստոսի 91թ., գրանցման համարը` 0156,
Լիցենզիա`Բանկային գործունեության լիցենզիա թիվ 1,
Լիցենզիան տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Հասցե` ՀՀ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6,
Հեռ` (374-10) 583841,Ֆաքս` (374-10)523852,
Էլ հասցե`mcba@cba.am
Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն
Արժեթղթերի շուկայում գործարքներ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների պատվերները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես հաճախորդի շահերի պաշտպանությունից: Շահերի բախման կանխարգելմանն են ուղղված Բանկի կողմից իրականացվող հետևյալ միջոցառումները.
Յուրաքանչյուր ներդրողի հնարավորություն է ընձեռվում Բանկի միջնորդությամբ ձեռք բերել/վաճառել արժեթղթերը առաջնային և/կամ երկրորդային շուկաներում (կարգավորվող ՛՛Հայաստանի ֆոնդային բորսա՛՛ ԲԲԸ կամ չկարգավորվող), Բանկում հաճախորդի հաշվին անհրաժեշտ միջոցների և գանձվող միջնորդավճարի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
- Այն դեպքում, երբ հաճախորդները (ներդրողները) նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման/ վաճառքի միևնույն գնով Հայտ են ներկայացրել, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա բավարարումը կատարվում է ժամանակագրական սկզբունքի համաձայն (ներդրողի ներկայացրած հայտում նշվում է հայտի ներկայացման ժամը)ª առաջնահերթությունը տրվում է ավելի վաղ ներկայացված հայտին:
- Այն դեպքում, երբ հաճախորդները (ներդրողները) միաժամանակ նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման/ վաճառքի հայտ են ներկայացրել միևնույն գնով, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա Բանկը բավարարում է հաճախորդների հայտերը համամասնորեն:
- Այն դեպքում, երբ Բանկը և ներդրողը նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման / վաճառքի հայտ են ներկայացրել միաժամանակ և միևնույն գնով, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա Բանկն առաջնահերթ բավարարված է համարում ներդրողի հայտը:
- Տարբեր ներդրողներից նույն թողարկման արժեթղթերի միևնույն գնով առքի և/կամ վաճառքի հայտերի ստացման դեպքում Բանկը կարող է հայտերը ներկայացնել մեկ հայտի տեսքով և գործարքի կատարման դեպքում հայտերը ևս բավարարված են համարվում ժամանակագրական սկզբունքի համաձայն:
- Եթե ընդունվում են հանդիպակաց հայտեր, ապա միևնույն կատարման գնով հայտերի դեպքում Բանկը գործարքը կատարում է կարգավորվող շուկայից դուրս նախապես այդ մասին տեղեկացնելով ներդրողներին, բացառությամբ այն արժեթղթերով գործարքների, որոնցով գործարքների կնքումը պարտադիր է կարգավորված շուկայում: