86 86
ENG
Առարկայազուրկ մետաղական հաշիվ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջարկում է գումարների ներդրման այլընտրանքային տարբերակ` առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվներ: Ոսկով հաշիվը անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող բանկային հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների: 
Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները, ինչպես նաև օգտվել հետևյալ առավելություններից.

Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազում,
Առարկայական ոսկու կորստի կամ վնասման ռիսկից խուսափում,
Առարկայական ոսկով առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում,
Առարկայական ոսկու պահպանման և տեղափոխման համար կատարվող լրացուցիչ ծախսերից խուսափում,
Առարկայական ոսկու գնման ժամանակ հնարավոր զեղծարարություններից խուսափում:


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման պայմաններն են.

Մետաղական հաշիվները բացվում են և ֆիզիկական անձ, և իրավաբանական անձ հաճախորդների համար,
Հաշիվները բացվում են 999.9 հարգի ոսկով,
Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամի ճշտությամբ,
Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առքի և վաճառքի փոխարժեքներ, որոնցով կատարվում են հաշվով գործարքները,
Մետաղական հաշիվներով գործառնությունները չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
 
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
 

Առարկայազուրկ մետաղական հաշվի սակագինը

Տարեկան սպասարկման վարձ

5,000 դրամ

Նվազագույն մուտք/Հաշվով գործարքի նվազագույն չափ

1 գր

Մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույք

0%

Փոխանցումներ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համակարգից դուրս

Փոխանցվող մետաղի քանակության գործարքի կատարման պահի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի 0.1% min 15,000 դրամ

Փոխանցումներ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համակարգում

0

Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին

5,000 դրամ

Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձը հաշիվ բացելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը
   Ֆիզիկական անձ հաճախորդը հաշիվ բացելու համար Բանկ է ներկայացնում հետևյալ  փաստաթղթերը
Punct անձը հաստատող փաստաթուղթ,
Punct հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
Punct հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր վավերացված նոտարի կողմից կամ սահմանված կարգով տրված Բանկում անձամբ հաճախորդի կողմից :
 Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն: Հաշիվը կարող է փակվել հաճախորդի փակման միակողմանի դիմումով կամ Բանկի կողմից միակողմանի` միջոցների բացակայության և մեկ տարվա ընթացքում հաշվով գործառնություններ չկատարվելու, Սակագներով սահմանված վճարները, հաճախորդի այլ պարտավորությունները չկատարվելու, ինչպես նաև Պայմաններով սահմանված այլ դեպքերում: Հաշվի փակման դեպքում՝ մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին հաճախորդի ցուցումով վաճառվում է Բանկին   կամ փոխանցվում այլ անկանխիկ ոսկու հաշվի, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում, որից հետո հաշիվը փակվում է: Առարկայազուրկ մետաղական հաշվի և դրանով կատարված գործառնությունների վերաբերյալ քաղվածքները, վճարային փաստաթղթերի պատճենները և/կամ կրկնօրինակները, այլ տեղեկություններն ու տեղեկանքները տրամադրվում են Հիմնական բանկային հաշվի համար սահմանված սակագներով: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղենակով: Բանկի նկատմամբ Հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով:  
Թարմացվել է` 11/04/2023 10:33