Նորություններ
Այսօր գործարկվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի <<ՆՈՐԱԳԱՎԻԹ>> մասնաճյուղը:
<<ՆՈՐԱԳԱՎԻԹ>> մասնաճյուղը գտնվում է ք. Երևան, Արշակունյաց 127/21 հասցեում: Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30-ը:
Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա մաքսատան այցելուներին ստանալ պրոֆեսիոնալ ֆինանսական խորհդատվություն և կատարել ֆինանսական գործարքներ անմիջապես մասքատան տարածքում:
Նորաբաց մասնաճյուղում առայժմ մատուցվելու է բանկային ծառայությունների մասնակի փաթեթը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խոհրդատվություն և ձգտելով բարձրորակ սպասարկման:
<<ՆՈՐԱԳԱՎԻԹ>> մասնաճյուղը իրականացնում է.
- Վճարահաշվարկային ծառայությունների մատուցում,
- Պետ. բյուջեի մուտքերի ապահովում,
- Բոլոր միջբանկային և ներբանկային գործառնությունները:
Մասնաճյուղը նպատակ ունի ապահովելու հաճախորդների սպասարկումը մեկ պատուհանի սկզբունքով՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն և հետևողական:
Բանկը հետագայում էլ ձգտելու է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը և լինել հաճախորդների կողքին բոլոր անհրաժեշտ վայրերում:
Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը: