Նորություններ
Հոկտեմբերի 31-ին աշխարհը նշում է խնայողությունների միջազգային օրը: Այն սկիզբ է առել Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից, և 1989թ. պաշտոնապես ամրագրվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից:
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ խնայողությունների միջազգային օրը, Հայէկոնոմբանկը միացավ <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցի <<Տիգրան ՄԵծ>> նախասրահում տեղի ունեցող Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը լի էր բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով, ցուցադրություններով, խաղերով, ներկայացումներով:
Բանկը իր տաղավարում ներկայացրեց Ժամկետային ավանդատեսակներից «Ժամկետային» և «Հարմար-նոր» ավանդատեսակները՝ 20-ից 728 օր ժամկետով՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով, կուտակային ավանդներից՝ «Մանկական» և «Կամավոր կուտակային» ավանդատեսակները, որի դեպքում ավանդատուի տոկոսագումարները եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով կապիտալացվում են, ինչպես նաև ավանդատուներին տրամադրվող արտոնյալ ծառայությունները:
Էքսպոյի մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի համագործակցությամբ և ՀՀ առևտրային բանկերի մասնակցությամբ: