Նորություններ
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Հասցեն՝ 0002,ք.Երևան
Ամիրյան 23/1
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը տեղի է ունենալու 2019թ. մարտի 15-ին:
Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 2019թ. փետրվարի 06-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Ժողովի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
Օրակարգ
1. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
2. Բանկի արտոնյալ բաժնետոմսերի թողարկման բաժանորդագրության արդյունքներով բանկի կանոնադրական կապիտալը 25,635,343,200 ՀՀ դրամ հաստատելու մասին:
3. Բանկի Կանոնադրության փոփոխված տարբերակի վերաբերյալ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ
Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի
1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրության նախագիծը
2. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին
* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: