86 86
ENG

Բիզնես գրագիտություն

10.02.2030

 

Անվնասաբերության կետ է կոչվում ապրանքների/ծառայությունների արտադրության և իրացման այն ծավալը, որի դեպքում ծախսերը (փոփոխուն և հաստատուն) կփոխհատուցվեն եկամուտներով, այսինքն կապահովվի շահութաբերության զրոյական մակարդակ: Անվնասաբերության կետ ցույց է տալիս իրացման (հասույթի) այն մակարդակը, որից բարձր ցուցանիշ ապահովելու դեպքում ֆինանսական արդյունքը կլինի դրական, հակառակ դեպքում` բացասական:

Անվնասաբերության կետը կարելի է հաշվարկել ներքոնշյալ բանաձևով

Q=FC/P-VC

որտեղ,  Q- իրացման (վաճառքի ծավալը) անվնասաբերության կետում

FC-հաստատուն ծախսեր

VC-ապրանքի մեկ միավորի հաշվով փոփոխուն ծախսեր

P-ապրանքի մեկ միավորի վաճառքի գին

Հաստատուն ծախսերի մեջ ներառում է այն ծախսերը, որոնք կախված չեն արտադրված/ վաճառված ապրանքների ծավալից: Այս ծախսերը նույնպես կոչվում են «վերադիր ծախսեր»: Հաստատուն ծախսերը կատարվում են նույնիսկ չաշխատող ձեռնարկությունները: Հաստատուն ծախսերից են համարվում վարձակալական վճարները, ամորտիզացիոն հատկացումները, կոմունալ վճարումները, վարչական անձնակազմի աշխատավարձը և այլն:

Փոփոխուն են համարվում այն ծախսերը, որոնց մակարդակը (գումարը) կախված է թողարկվող արտադրանքի ծավալից: Հակադրվում են հաստատուն ծախսերին, որոնց հետ միասին կազմում են Ընդհանուր ծախսեր: Հիմնական ցուցիչը, որով հնարավոր է որոշել, թե արդյոք ծախսերը փոփոխական են՝ դրանց անհետացումն է արտադրության կամ գործունեության դադարեցման ժամանակ: Փոփոխուն ծախսերից են համարվում ապրանքանյութական, տրանսպորտային ծախսերը, արտադրության աշխատողների աշխատավարձը և այլն:

                 Ինչ նպատակով է օգտագործվում անվնասաբերության կետը:

Անվնասաբերության կետի հաշվարկը թույլ է տալիս.

  • որոշել ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների վաճառքի օպտիմալ գինը.
  • հաշվարկել նախագծի ետգնման ժամկետը: Այսինքն, հաշվարկել այն պահը, երբ եկամուտները կգերազանցեն ծախսերը;
  • հետևել անվնասաբերության կետի ցուցանիշի փոփոխություններին, որպեսզի սահմանվի արտադրանքի թողարկման, իրացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացում առկա խնդիրները;
  •  պարզել, թե իրացվող արտադրանքի, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների գների կամ կատարվող ծախսերի փոփոխությունը ինչպիսի ազդեցություն կունենա արդյունքում ստացվող հասույթի վրա:
Թարմացվել է` 09/06/2020 20:31