86 86
ENG
16.07.2019

<<Էքշն Ստուդիան>> գործունեություն է ծավալում  2017թ-ին սեպտեմբերից: Բիզնեսը հիմնվել է Անի Գևորգյանի և եղբոր՝ Սարգիս Գևորգյանի ջանքերով: Ստուդիան առաջարկում է գովազդի, գունային մշակման, լուսանկարահանման, տեսանկարահանման ծառայություններ Հայաստանում և արտերկրում: Բիզնեսը հիմնադրելու գաղափարը ծագել է հիմնադիրների՝ երկար տարիների որպես լուսանկարիչներ աշխատելու փորձից հետո: Հիմնադիրները որոշեցին ստեղծագործ մասնագիտությունը վերածել բիզնեսի: Անի գևորգյանի խոսքերով ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մանսագիտական ոլորտում նոր լուծումներ գտնելու ցանկությունը: Անի Գևորգյանի խոսքերով, քանի որ կոմերցիոն լուսանկարչությունը բավականին տարբեր է դոկումենտալ և պորտրետային լուսանկարչությունից,սիրելի զբաղմունքը գումար վաստակելու միջոց դարձնելու ճանապարհը էղել է բավական հետաքրքիր: Սկզբնական շրջանում վարձակալելով փոքրիկ տարածք-ստուդիա Երևանի կենտրոնում մեր գործընկերները կատարել են փոքրաթիվ հաճախորդների պատվերներ, հետզհետե քրտնաջան աշխատանքի, նպատակասլացության և ընտանեկան թիմայինաշխատանքի շնորհիվ գրավել են շուկայում բավականին կայուն դիրք: Ներկայումս ընկերության պատվիրատուներն են կոմերցիոն տեսա ր լուսանկարահանման պատվերներ ունեցող խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցային համալիրներ, անհատ անձինք:

Թարմացվել է` 27/02/2020 16:13