86 86
ENG

Բիզնես գրագիտություն

19.07.2019

Իրացվելիություն ասելով հասկանում ենք կազմակերպության ֆինանսական պարտավորությունների կատարման հնարավորությունը, որը ցույց է տալիս կազմակերպության պարտավորությունների ծածկումը ակտիվներով, որոնց  դրամական միջոցների վերածվելու ժամանակահատվածը համապատասխանում է պարտավորությունների մարման ժամանակահատվածին: Իրացվելիության հիմնական հատկանիշն է՝ շրջանառու ակտիվների արժեքի ֆորմալ գերազանցումը կարճաժամկետ պարտավորությունների նկատմամբ:

Կազմակերպության իրացվելիությունը նշանակում է նրա լիակատար վճարունակությունը և ենթադրում է ակտիվների ու պարտադիր վճարների միջև մշտական հավասարություն միաժամանակ երկու հատկանիշներով.

  • Ըստ ընդհանուր գումարի,
  • Ըստ  դրամական միջոցների վերածվելու ժամանակահատվածի (ակտիվներ) և մարման ժամանակահատվածի (պարտավորություններ):

Կազմակերպությունում պատշաճ կազմակերպված աշխատանքը թույլ է տալիս արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսները  և վճարումների իրականացման հետ կապված խուսափել խնդիրների ծագումից:

Կազմակերպության վճարունակության և իրացվելիության բարելավման համար անհրաժեշտ է կատարելագործել ֆինանսա-տնտեսական գործունեության հետևյալ ուղղությունները.

  • Վճարային օրացույցի կազմում, անհրաժեշտ է հետևել վճարումների իրականացման կարգապահությանը, կազմակերպության դեբիտորների գործարար համբավին, իրականացնել դեբիտորական պարտավորությունների ամենօրյա մոնիթորինգ,
  • Ձևավորել օպտիմալ հաշվարկային քաղաքականության,
  • Դեբիտորական պարտավորությունների հետվերադարձի մանրակրկիտ հետևում, սահմանել դեբիտարական պարտավորությունների առավելագույն  սահմանաչափ, որը գերազանցելու դեպքում պետք է դադարեցվի ապրանքների կամ ծառայությունների առաքումը դեբիտորին,
  • դեբիտորական պարտավորությունների վերադարձման արագացման նպատակով զեղչերի տրամադրման համակարգի մշակում և ներդնում,
  • Կրեդիտորական պարտավորությունների վճարման վերջնաժամկետի հետաձգում,
  • Կրեդիտորական և դեբիտորական պարտավորությունների համապատասխանեցում ըստ գումարների և ըստ ժամանակահատվածի,
  • Մատակարարներին վճարման ենթակա հաշիվների գծով վճարումների իրականացում փուլերով, այսինքն պայմանագրային հիմունքներով վճարումների մաս-մաս իրականացում , ինչը կարող է իրականացվել հետևյալ տեսքով. կանխաճար-վճարում առաքման կամ բեռնման փաստով-վճարման իրականացում ապրանքների ստացումից որոշ ժամանակ անց: Այս մոտեցումը թույլ է տալիս դրամական միջոցները աստիճանաբար դուրս բերել բիզնեսից:

Ընդհանուր իրացվելիությունը կարելի է կատարելագործել մի շարք կառավարչական որոշումներով, որոնցից առավել արդյունավետ  են.

  • Արտադրական ծախսերի կրճատում,
  • Չօգտագործվող ռեսուրսների (ակտիվների) վաճառք,
  • Երկարաժամկետ ֆինանսական աղբյուրների ներգրավում՝ կարճաժամկետի փոխարեն:

Դեբիտորական պարտավորությունների վերադարձման հետ կապված խնդիրների ծագման և մարման ժամանակահատվածի փոփոխության հնարավորության կամ հաշտության համաձայնության կնքման բացակայության դեպքում, դրանց վերադարձման համար հնարավոր է օգտագործել դատական գործընթացի կիրառումը:

Թարմացվել է` 25/06/2020 11:48