Նորություններ
Դարձրե՛ք ձեր ճանապարհորդությունը հարմարավետ՝ օգտվելով Վիզա պրեմիում քարտերի հնարավորություններից: Նոր առաջարկի շրջանակում կարող եք անվճար մուտք գործել միջազգային օդանավակայանների ավելի քան 1000 Lounge Key բիզնես սպասասրահ՝ ներկայացնելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Visa Infinite կամ Visa Platinum քարտը: Մեկ Visa Platinum վճարային քարտով հնարավոր է ազատ մուտք գործել տարեկան 2 անգամ, իսկ Visa Infinite քարտով՝ 6 անգամ:
Lounge Key սպասասրահներն ունեն հետեւյալ առավելությունները.
- օդանավակայանի VIP գոտու հասանելիություն
- հարմարավետ կահավորված սպասասրահներ
- անվճար հյուրասիրություն
- ինտերնետ հասանելիություն
- հանդիպումների կազմակերպում բանակցությունների դահլիճում
- անձնակազմի կողմից տեղեկատվական աջակցություն
Մանրամասն տեղեկությունների համար անցնել` https://cis.visa.com հղումով: