86 86
ENG
27.02.2020

Ժեստ Հոգեբանական Կենտրոնը հիմնվել է 2007թ-ին Մարիամ Մեհրաբյանի և ամուսնու՝ Արկադի Մեհրաբյանի համատեղ ջանքերով: Մարիամի խոսքերով ավարտելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, ընկղմվել է մասնաիտական  գործունեության մեջ: Դեռևս ուսանողական տարիներից համատեղելով՝ ընտանիքը, կարիերան, մայրության գործառույթները, լինելով 4 (!) երեխաների մայր, Մարիամը շեշտում է, որ կնոջ առաքելությունը ամենուր արարել և ստեղծելն է, ինչը իր մոտ շուրջ 13 տարի ստացվում է՝ համատեղել և ամբողջացնել կնոջ, մոր և մասնագետի գործողությունները: Որպես գիտական հետաքրքրություններ առանձնացնում է ընտանեկան հոգեբանությունը, հոգեթերապևտիկ տարբեր ուղղությունների էկլեկտիկ մոտեցումը, իրավաբանական հոգեբանությունը:  

Մարիամը առանձնացնում է, որ Կին ձեռներեցներին ընձեռնված հնարավորությունից օգտվելով, իրեն կարողացան ձեռք բերել առավել ընդարձակ գրասենյակային տարածք:   Ներկայումս <<Ժեստ>> հոգեբանական կենտրոնը հանդիսանում է բազմամյա հարուստ փորձ ունեցող, ազգաբնակչությանը հոգեբանական, լոգոպեդական, իրավաբանական ծառայություններ մատուցող համակարգված օղակ: Կենտրոնի առաքելությունն է՝ զարգացնել հայ հոգեբանական միտքը, հոգեբանական հասանելի ծառայություն մատուցել հասարակության բոլոր շերտերին՝ անկախ տարիքից և սեռից: Կենտրոնն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից հետևում է հոգեբանի սկզբունքներին՝ պահպանելով գաղտնիությունը, չխախտելով չվնասելու սկզբունքը, տեսագործնական ամուր կապը, որի արդյունքում ստեղծվեց Ժեստ Հոգեբանական Զինանոցը: Կենտրոնը ընտանեկան հոգեթերապիայի շրջանակներում աջակցել է բազմաթիվ հայ ընտանիքների դուրս գալ կոնֆլիկտային և ճգնաժամային իրավիճակից: Մանկան հոգեթերապիան ևս զարգանում է օրեցօր՝ իր հիմքում կրելով հայ երեխայի հոգեբանական, տարիքային առանձնահատկությունները: Բազմաթիվ սեմինարներ, վարպետաց դասեր, կլոր-սեղան քննարկումների արդյունքում ստեղծվել են հայատառ հոգեբանական ձեռնարկներ, թեսթերի հանրագիտարան, թերապևտիկ տեխնիկաների շտեմարան:

Հաջողության գաղտնիքի մասին խոսելիս Մարիամը միշտ հղում է կատարում  հայ ընտանիքին՝ անհնարին համարվող կնոջ մի քանի գործառույթների ամբողջացումը մեկ մարդու մեջ:

Թարմացվել է` 15/06/2020 15:11