86 86
ENG

Բիզնեսի գնահատման գործիքներ

27.02.2020

Սեփական բիզնես ծավալող գրեթե յուրաքանչյուր կնոջ  ծանոթ է իրավիճակ, երբ բիզնես գործունեության  ամենօրյա աշխատանքները  և  ծանրաբեռնվածությունը ուղղակի չի  թողնում ազատ ժամանակ բիզնեսի գնահատման համար: Շատ հաճախ գործարարները, ի դեպ ոչ միայն կանայք, կազմակերպում են, առաջնորդում են, աշխատեցնում են բիզնեսը, սակայն չեն հասցնում կամ ուղղակի չեն կարողանում գտնել անհրաժեշտ գործիքներ սեփական բիզնեսին անկախ, այսպես ասած ՙՙկողքից՚՚ գնահատական գալու համար, գնտելու և մատնանշելու բիզնեսի առավելություններն ու թերությունները ուժեղ և թույլօ կողմերը:  Այդ հոգստ թոթափելու համար ՎԶԵԲԸ ՙՙԳործարար Կին՚՚ ծրագրի շրջանակներում մշակել է business Lens գործիքը:    

Business Lens-ը էկեկտրոնային տիրույթ է, որը հասանելի է www.ebrdwomeninbusiness.com  հասցեով, հայերեն լեզվով: Business Lens գործիքն իրենից ներկայացնում է առցանց հարցաթերթիկ բիզնեսի ինքնագնահատման համար, որը կին գործարարաը կարող է օգտագործել իր բիզնեսի հետագա զարգացման համար: Հարցաշարը լրացնելիս դուք ստանում եք բիզնեսի անկախ գնահատական՝ բաղկացած 7 հիմնական ուղղություններից.
1.    Ֆինանսական կառավարում
2.    Շուկայի իմացություն
3.    Մարքեթինգ և վաճառք
4.    Մարդկային ռեսուրսների կառավարում
5.    Ռազմավարություն և կազմակերպչական կառուցվածք
6.    Ռիսկերի ղեկավարում
7.     օպերացիան գործունեություն

Business Lens-ը Ձեր լրացված ինֆորմացիայի հիման վրա վերլուծում է ձեր բիզնեսը՝ տալով համառոտ զեկույց, ինչը կօգնի ձեզ օբյեկտիվորեն գնահատել բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, տարբերակլ  առավել կարևորը պակաս կարևորից, բացահայտել հետագա զարգացման հնարավոր ուղղությունները:
 
Business Lens-ի զեկուցի առկայությամբ առավել դյուրին կլինի ստանալ բիզնես խորհդատվություն ֆինանսական հաստատություններում, այն օգնում է նայել սեփական բիզնեսի այլ անկյան տակ և օգնել կին ձեռներեցության զարգացմանը սեփական մասնակցությամբ:

Զեկույցը կարելի է ներբեռնել PDF ձևաչափով, վարկային հայտ ներկայացնելիս Զեկույցը կարող եք տրամադրել վարկավորման մասնագետին, ինչը կարող է ծառայել որպես  լրացուցիչ ինֆորմացիա ֆինանսական կառույցի համար՝ Ձեզ բիզնեսի մասին ավելի համապարփակ և վերլուծված պատկեր ստանալու գործում: 

Businness Lens-ի լրացման ուղեցույցը կարող եք գտնել կից ֆայլերում

Business Lens հարթակի միջոցով կարող եք լրացնել Ձեր հայտը այստեղ.

Թարմացվել է` 25/06/2020 17:09