86 86
ENG

Նորություններ և իրադարձություններ

27.02.2020

 ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, կարևորելով  իր հաճախորդների ֆինանսական պահանջմունքները և հարմարավետությունը, ներկայանում է  նոր՝  52-րդ <<ԱՐՏԱՇԻՍՅԱՆ>> մասնաճյուղով, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ:

  Շենգավիթ վարչական շրջանում <<ԱՐՏԱՇԻՍՅԱՆ>> ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ թվով երկրորդ տարածքային ստորաբաժանումն է, որը գտնվում է Արտաշիսյան 86/2 հասցեում: Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-17:30-ը, իսկ երկու ամսվա ընթացքում՝  մինչև 2020թ. ապրիլի 17-ը, մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել Բանկի ծառայություններից արտոնյալ սակագներով: 

 Բանկը ներկայացված է  Հայաստանի ողջ տարածքում՝ ունենալով 29 մասնաճյուղ Երևանում, 22-ը՝  մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում:

 <<Մենք շարունակելու ենք առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման և զարգացման, միջոցների ներգրավման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ մասնավորապես նոր թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում>>,- նշել է Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը:

Թարմացվել է` 27/02/2020 17:27