86 86
ENG

Նորություններ և իրադարձություններ

27.02.2020

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Հոլանդական զարգացման բանկի (FMO) միջև 2019թ. կնքված 20մլն. ԱՄՆ դոլարի չափով Վարկային պայմանագրի շրջանակներում FMO-ից ներգրավվեց վարկային միջոցների թվով երկրորդ USD 10,000,000 գումարով մասնաբաժինը:

Այս վարկային միջոցները համահունչ են FMO- ի վարած անհավասարությունների նվազեցման ռազմավարությանը: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ներգրավված միջոցներն ուղղելու է առավել մեծ ուշադրության կարիք ունեցող թիրախային խմբերին՝  Միկրո ձեռնարկություններին, Կին և Երիտասարդ ձեռներեցներին, որոնք նպաստելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը:  

 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ FMO Հոլանդական զարգացման բանկի հետ սկսել է համագործակցել դեռևս 2010 թվականից: Արդեն երեք տասնամյակ շարունակ Բանկի հանդեպ վստահության աստիճանի խոսուն ապացույցն են մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության փորձն ու պատմությունը և բազում հաջողված նախագծերը:

Թարմացվել է` 27/02/2020 17:39