86 86
ENG
12.03.2020

<<Շելբի>> ընկերությունը  տուրիստական կազմակերպություն է,   շուկայում գործում է  շուրջ 7 տարի և արդեն հասցրել է գրավել  ոլորտի  բավականին մեծ  բաժին  ու վաստակել  հաճախորդների գոհունակությունը: Ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը պնդում է, որ հաջողության հասնելու  միակ   բանաձևը  անդադար  աշխատելն է , նոր  ու տարբերվող  գաղափարների ստեղծումն է, առաջար  լինելու  ցանկությունը: 
Որպես Կին գործարար կարևորում է կանացի <<ներքին ուժը>>, որ  օգնում է դիմակայել  ցանկացած  իրավիճակում: Մարինա Ավետիսյանը կանանց խորհուրդ է տալիս բիզնեսում կարևորել մի քանի կարևոր կետ. 
 Պլանավորումը՝երբպլանավորումը բավականաչափ բարդ և  անհասկանալի  գործընթաց է թվում  այն ավելի հասանելի և մատչելի կարող է դառնալ, եթե ամբողջ գործընթացը բաժանվի մի   քանի  քայլերի : 
 Կառավարումը՝Շատերը հավատում են, որ ավելի հեշտ է, երբ պատասխանատվությունը  միանձնյա է , սակայն   ՝  դա այդպես չէ : Ցանկացած հաջողության ետևում մի  մեծ  թիմ է  աշխատում , որն   իհարկե  պետք  է  արդյունավետ  կառավարել:  
 Սեր՝ անհրաժեշտ է սիրել այն, ինչ անում եք: Երբ սիրես և ներդնես այն ինչ ունես, հաջողությունն  ինքն իրեն կգա Մարինայի խոսքերով տուրիզմը  հետաքրքրիր  ու  բազմաբովանդակ  ոլորտ   է  ՝ փոխկապակցված  աշխարհի  բոլոր  երկրների  հետ   : Սա  այն   եզակի  գործունեությունն է  , որն  իր  մեջ ներառում է  տնտեսության զարգացման ուղղված  գերակա  ուղղությունները , դիվանագիտական կապերը , քաղաքականությունն  ու   երկրի  ռազմավարությունը: իր կարծիքով սա այն գործունեության ոլորտն է, որտեղ կանայք առավելագույնս կարող են օգտագործել իրենք բնատուր ունակությունները:  
և վերջում հավելում է, որ <<Ամեն հաջողություն  մեզ ավելի է պարտավորեցնում աշխատել ավելի շատ, ավելի սիրով, ավելի պատասխանատվությամբ ու ավելի հաճույքով:
Բոլոր հաղթանակները դեռ առջևում են>> :

 

Թարմացվել է` 09/04/2020 16:40