Մեր հաճախորդները
<<Շելբի>> ընկերությունը տուրիստական կազմակերպություն է, շուկայում գործում է շուրջ 7 տարի և արդեն հասցրել է գրավել ոլորտի բավականին մեծ բաժին ու վաստակել հաճախորդների գոհունակությունը: Ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը պնդում է, որ հաջողության հասնելու միակ բանաձևը անդադար աշխատելն է , նոր ու տարբերվող գաղափարների ստեղծումն է, առաջար լինելու ցանկությունը:
Որպես Կին գործարար կարևորում է կանացի <<ներքին ուժը>>, որ օգնում է դիմակայել ցանկացած իրավիճակում: Մարինա Ավետիսյանը կանանց խորհուրդ է տալիս բիզնեսում կարևորել մի քանի կարևոր կետ.
Պլանավորումը՝երբպլանավորումը բավականաչափ բարդ և անհասկանալի գործընթաց է թվում այն ավելի հասանելի և մատչելի կարող է դառնալ, եթե ամբողջ գործընթացը բաժանվի մի քանի քայլերի :
Կառավարումը՝Շատերը հավատում են, որ ավելի հեշտ է, երբ պատասխանատվությունը միանձնյա է , սակայն ՝ դա այդպես չէ : Ցանկացած հաջողության ետևում մի մեծ թիմ է աշխատում , որն իհարկե պետք է արդյունավետ կառավարել:
Սեր՝ անհրաժեշտ է սիրել այն, ինչ անում եք: Երբ սիրես և ներդնես այն ինչ ունես, հաջողությունն ինքն իրեն կգա Մարինայի խոսքերով տուրիզմը հետաքրքրիր ու բազմաբովանդակ ոլորտ է ՝ փոխկապակցված աշխարհի բոլոր երկրների հետ : Սա այն եզակի գործունեությունն է , որն իր մեջ ներառում է տնտեսության զարգացման ուղղված գերակա ուղղությունները , դիվանագիտական կապերը , քաղաքականությունն ու երկրի ռազմավարությունը: իր կարծիքով սա այն գործունեության ոլորտն է, որտեղ կանայք առավելագույնս կարող են օգտագործել իրենք բնատուր ունակությունները:
և վերջում հավելում է, որ <<Ամեն հաջողություն մեզ ավելի է պարտավորեցնում աշխատել ավելի շատ, ավելի սիրով, ավելի պատասխանատվությամբ ու ավելի հաճույքով:
Բոլոր հաղթանակները դեռ առջևում են>> :