Մեր հաճախորդները
Բրենդոն մարքեթինգային ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին Տաթև Բեյբությանի և ամուսնու՝ Արման Արզումանյանի համատեղ ջանքերով: Ընկերությունը զբաղվում է մարքեթինգաին ծառայությունների մատուցմամբ՝ բրենդինգ, վեբ դիզայն ծրագրավորում, ինտերնետ մարկետինգ և այլն:
Տաթևը, սովորելով ՀՊՏՀ-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի բաժնում, մասնագիտական առաջին քայլերը կատարել է հենց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի մարքեթինգի բաժնում, որպես մասնագետ: Տաթևի խոսքերով բալիկի լույս աշխարհ գալուց հետո, դժվար էր վերադառնալ ամբողջ դրույքով աշխատանքի և այդ պատճառով ամուսնու հետ միասին ներգրավեց մարքեթինգային ընկերության հիմնադրման և զարգացման գործընթացում: Տաթևի խոսքերով հաջողությունն ընտրություն է և այն անհնար է առանց բազմաթիվ անհաջողությունների և դժվարությունների հաղթահարման: Ընկերության մեջ ներդրած էներգիան, ջանքը և ծախսված րոպեն ամենամեծ խթանն է չհուսահատվելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու համար: Տաթևի պնդմամբ սեփական բիզնես հիմնելիս անհրաժեշտ է հստակ հասկանալ, պատրաստ ե?ք արդյոք վերցնել սեփական բիզնես վարելու և ամեն ինչի համար պատասխանատու լինելու բեռը, իր հաջողության մեջ չի մոռանում նշել ամուսնու դերն ու աջակցությունը, ումից սովորել է ամենակարևոր հատկանիշւ՝է չհանձնվելը:
Ներկայումս ընկերությանը հաջողվել է դառնալ վստահելի գործընկեր շատ ընկերությունների համար, որպես ծառայություն մատուցող ընկերություն գրավել է մարքեթինգային շուկայիում կայուն դիրք: Տաթևը որպես հաջողության գրավական կանանց խորհուրդ է ընդառաջ գնալ նույնիսկ ամենախենթ թվացող երազանքներին: