86 86
ENG
Պայմաններ

ԵՆԲ-ի մասինˋ Եվրոպական Ներդրումային Բանկը (ԵՆԲ) հանդիսանում է Եվրամիության վարկատուն: ԵՆԲ-ն խոշորագույն ֆինանսական հաստատություններից է:

Այն օգնում է տնտեսությանը, ստեղծում է աշխատատեղեր, խթանում է հավասարությունը և բարելավում կյանքը ԵՄ քաղաքացիների և զարգացող երկրների մարդկանց համար:

ԵՆԲ-ն ունի նախագծերի ֆինանսավորման ավելի քան 60 տարվա փորձ:

Ծրագրի շահառուներ են` Փոքր և միջին ձեռնարկություններ են (Միջին կապիտալով ձեռնարկություններ), որոնք իրենց գործունեությունը ծավալում են գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, զբոսաշրջության, արտահանման խթանման, և արդյունաբերության խթանման ոլորտներում:  

Ծրագրի առավելություններ են`

  • շահառուները ֆինանսավորվում են արտոնյալ տոկոսադրույքով, որը էականորեն (շուրջ 5 տոկոսային կետ) ցածր է, քան ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից առաջարկվող` առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման նմանատիպ այլ վարկերի տոկոսադրույքը
  • տրամադրվում է վարկի մարման ճկուն ժամանակացույց, այդ թվում մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:

ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ենթածրագրերի Բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, գրել bank@aeb.am էլ. հասցեին կամ զանգահարել 8686 հեռախոսահամարով:

 

Առևտրային վարկի պահմաններին առավել մանրամասն կաող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

 

[br]Վարկային պատմություն և սքոր գնահատական[br]

[br]Վարկային պատմության էությունը.[br]

[br]Վարկային պատմությունը հաճախորդի գործող և փակված ֆինանսական պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքագրվում է Վարկային բյուրոյում վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Հավաքագրվող տեղեկատվությունը համակարգվում է Վարկային բյուրոյի կողմից և ըստ անհրաժեշտության (Նոր վարկի դիմում, գործող վարկի մոնիտորինգ և այլն) տրամադրվում է համապատասխան իրավասություն ունեցող, հարցում կատարող ֆինանսական կազմակերպությանը: Հաճախորդի վարկային պատմությունը էական նշանակություն ունի Բանկի համար՝ տվյալ հաճախորդի վարկունակության գնահատման և վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացնելու նպատակով:[br]

[br]Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար հաճախորդը կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո՝ ներկայացնելով գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով, պարզել, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։[br]

[br]ԱՔՌԱ    վարկային    բյուրո       դիմում        ներկայացնելու   համար   անցեք    հետևյալ   հղումով. https://acra.am/?lang=hy[br]

[br]Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html[br]

[br]Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`[br] 

[br]Բանկը, որոշ վարկատեսակներ տրամադրելիս, կիրառում է հաճախորդի վարկունակության գնահատման սքորինգային համակարգ: Հայտատուի Սքոր գնահատականը հիմնականում ձևավորվում է վարկային պատմության տարբեր չափորոշիչներից, ինչի հիման վրա հայտատուի վարկունակությունը գնահատվում է բալային համակարգի միջոցով: Սքոր գնահատականը Բանկին հնարավորություն է տալիս հաշվի առնելով հայտատուի նախկին և ներկա ֆինանսական պարտավորությունների մարման պարտաճանաչությունը, նոր պարտավորություններ ստանձնելու հաճախականությունը և այլ չափորոշիչներ, մոդելավորել և կանխատեսել հայտատուի հնարավոր վարքագիծը նոր տրամադրվելիք վարկի գործողության ժամանակահատվածում:[br]

[br]«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ Ընկերությունը կիրառում է Բանկի կողմից մշակված և ներդրված գնահատման սքորինգային համակարգը:[br]

[br]Սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են. վարկային ծանրաբեռնվածություն, գրանցված եկամուտների առկայություն, նախկինում ուշացումներով վճարված պարտավորություններ և այլն:

[br]Վարկային պատմության յուրաքանչյուր հարցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ հայտատուի ՍՔՈՐ գնահատականի վրա և նվազեցնել այն:[br]

[br]Հաճախորդի վարկային պատմությունը և սքորը կարող են բարելավվել հետևյալ քայլերն իրականացնելու արդյունքում.[br]

  •     •  ամբողջովին մարել առկա ժամկետանց վարկային պարտավորությունները և բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները,[br]
  •     •  խուսափել ապագայում անվստահելի անձանց վարկերի համար երաշխավոր դառնալուց,[br]
  •     •  ունենալ գրանցված եկամուտներ:[br]

[br]Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html[br]

Հաշվիչ

Վարկային Հաշվիչ

Թարմացվել է` 01/11/2024 17:15