86 86
ENG

Նորություններ

13.12.2023

Մրցույթի ամփոփումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 12:00-ին մեր ինստագրամյան էջի ուղիղ եթերում:
Մասնակիցները իրենց հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ստացել են մասնակցության անհատական կոդեր:
Մրցույթին հետևելը պարտադիր պայման չէ:


Օգոստոսի 18-ից հոկտեմբերի 31-ը* Հայէկոնոմբանկը անցկացնում է մրցույթ AEB Guru քարտապանների համար՝ հնարավորություն տալով շահել ուղեգիր դեպի Մալդիվներ՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներ:
*Թարմացում. մրցույթի ժամկետները երկարաձգվել են օգոստոսի 18-ից նոյեմբերի 30:

Մրցույթին կարող են մասնակցել Բանկի AEB Guru քարտապանները, ովքեր նշված ժամկետում կկատարեն 50,000 դրամ և ավելի գումարային արժեքով անկանխիկ գործարք: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթող ճանաչվելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:

Մրցույթի ընթացքում կխաղարկվեն հետևյալ մրցանակները.

  • Ուղեգիր դեպի Մալդիվներ 5 աստղանի հյուրանոց՝ նախատեսված 2 անձի համար,
  • 20 AEB Նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 50.000 դրամ արժողությամբ,
  • 3 iPhone 15 սմարթֆոն:

AEB Guru քարտ կարող ես պատվիրել AEB Mobile հավելվածի օգնությամբ:

Ներբեռնի՛ր հավելվածը՝ հղում:

Մրցույթի հաղթողները կճանաչվեն պատահականության սկզբունքով՝ քարտապաններին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով:

Մրցույթի արդյունքների ամփոփումը կիրականացվի Բանկի սոցկայքերի միջոցով: 

Գործող սահմանափակումներ և պայմաններ.

Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման, հեռուստատեսության, ինտերնետ ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուժանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Մրցույթի ամբողջական պայմաններին ծանոթացի՛ր հղմամբ:  

Թարմացվել է` 13/12/2023 17:48