86 86
ENG

Դարձի՛ր բաժնետեր

14/06/2024թ. ժ. 09:00 - 31/10/2024թ. ժ. 16:00
phone86-86

Որո՞նք են առավելությունները

 Միայն վերջին 3 տարիներին բանկի բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը աճել է մոտ 40%-ով
(հաշվարկված բաժնետոմսերի համադրելի գներով*)

• Բանկը շահաբաժիններ է վճարում իր բաժնետերերին արդեն 10-րդ տարին անընդմեջ*

• Բաժնետերերը կարող են մասնակից դառնալ բանկի կառավարմանը՝ մաս կազմելով իրականացվող մի շարք նախագծերին 

* (2023թ. ապրիլի 21-ին Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովում որոշվել է իրականացնել Բանկի սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1 բաժնետոմսը 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում, 1 բաժնետոմսի անվանական արժեքը նվազեցվել է 5 անգամ՝ 10,400 դրամից հասնելով 2080 ՀՀ դրամ: Հաշվեկշռային արժեքի աճը համադրելի գներով հաշվարկելու համար 31.12.2020թ. հաշվեկշռային արժեքը համամասնորեն նվազեցվել է համաձայն վերոնշյալի):

 

Պայմաններ

• Առաջարկվող արժեթղթերի դասը, ծավալը 
Թողարկվել է 373,135 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով (շուկայական արժեք՝ 5,360 ՀՀ դրամ), արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմում է 776,120,800 ՀՀ դրամ (շուկայական արժեք՝ 2,000,003,600 ՀՀ դրամ):

• Նախատեսվող ժամանակահատված
14/06/2024թ. ժ. 09:00-31/10/2024թ. ժ. 16:00

 Բաժնետոմսեր կարելի է ձեռք բերել

Երևան քաղաքում և մարզերում գործող բանկի 54 մասնաճյուղերից
 Ազդագիր և Ազդագրի լրացում 

 

Շահաբաժինների վճարում

 

Բանկի շահաբաժինների վճարման քաղաքականությունն ուղղված է առավելագույնս հաշվի առնելու բանկի բաժնետերերի պահանջները, ապահովելու բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին

Կանոնադրական կապիտալը կազմում է 30,801,894,720 ՀՀ դրամ՝ ներառելով 11,746,584 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով և 424,600 արտոնյալ բաժնետոմս, յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով​: 

Ընդհանուր տեղեկատվություն 

* Շահաբաժինների վճարում (վերջին 10 տարի)

  • 2014թ. - 7%
  • 2015թ. -14%
  • 2016թ. - 8%
  • 2017թ.- մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ
  • 2018թ.- մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ
  • 2019թ.- մեկ բաժնետոմսին 200 ՀՀ դրամ
  • 2020թ.- մեկ բաժնետոմսին 200 ՀՀ դրամ
  • 2021թ.- մեկ բաժնետոմսին 250 ՀՀ դրամ
  • 2022թ.- մեկ բաժնետոմսին 30 ՀՀ դրամ 

(2023թ. ապրիլի 21-ին Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովում որոշվել է իրականացնել Բանկի սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1 բաժնետոմսը 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում, 1 բաժնետոմսի անվանական արժեքը նվազեցվել է 5 անգամ՝ 10,400 դրամից հասնելով 2080 ՀՀ դրամ: Արդյունքում նախորդող տարիների շահաբաժինների հետ համեմատություն դիտարկելու համար անհրաժեշտ կլինի վճարված շահաբաժինները (սկսած 2022թ-ից) բազամապատկել 5-ով (Օրինակ` 2022թ-ին վճարված 30 դրամը շահաբաժինը համարժեք է նախկին 150 դրամին))

  • 2023թ.- մեկ բաժնետոմսին 40 ՀՀ դրամ 

 

 

Շահաբաժինների վճարման կարգըՇահաբաժինների վճարման որոշումները և այլ մանրամասներ կարող եք տեսնել սեփականատերեր բաժնում