Պայմաններ
Վարկի նպատակը
Կահույքի, կենցաղային ապրանքների, տեխնիկայի, շինանյութի ձեռքբերում, ծառայությունների մատուցման ֆինանսավորում, ճամփորդություն (գործընկեր տուրիստական ընկերությունների ցանկը ընդհանուր տեղեկատվություն բաժնում) 
Վարկի տեսակը
Սպառողական
Վարկի գումարը
20.000 -3.000.000 ՀՀ դրամ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Կանխավճարը
սկսած 0%-ից
Տարեկան տոկոսադրույքը
0-15%
Փաստացի տոկոսադրույքը
0-24%
 
Վարկի ժամկետը
1-96 ամիս
Մարումների հաճախականությունը
հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովվածությունը
Ձեռք բերվող ապրանքը կամ ֆիզիկական անձի երաշխավորություն կամ վարկառուի ֆինանսական հոսքերը
Վարկ հարաբերած գրավի արժեքը 
Առավելագույնը 100%
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Վարկերի սպասարկման ընթացքում գանձվում է հաշվի սպասարկամն ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0–1%-ի չափով 
Քաղվածքի տրամադրում 
Անվճար 
Դրական որոշման հիմքերը 
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում) 
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն 
- Բավարար գրավի առկայություն
- Կայուն և բավարար եկամտի աղբյուր
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխամասային գրասենյակի, մասնաճյուղերի և առևտրի կետերի կողմից 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
1 աշխատանքային օր
 
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Բանկի հետ համագործակցող գործընկեր կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ https://www.aeb.am/media/2019/08/2934.pdf
 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  Ձեր ֆինանսական տեղեկատուն ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:  https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •   Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
20 տարին լրացած և մինչև 68 տարեկան ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի վարկային պատմություն
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն ՝ Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ընդհանուր տեղեկատվություն
http://aeb.am/media/2019/04/2521.pdfՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր  
Թարմացվել է`
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 13/04/2020 20:16