86 86
ENG

Բնակարան Լեռնային Ղարաբաղից առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքներին

Պայմաններ
 
Վարկի նպատակը
Բնակարանի/Բնակելի տան ձեռքբերում
Անհատական բնակելի տան կառուցում
  
Վարկի տեսակը 
 Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանի/բնակելի տան ձեռքբերման և անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկ
  
Անշարժ գույքի գտնվելու վայր՝ Երևան 
 
Պայմաններ Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող հիփոթեքային վարկեր Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով* տրամադրվող հիփոթեքային վարկեր Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկեր**
Վարկի առավելագույն գումար 8.000.000 ՀՀ դրամ 8.000.000 ՀՀ դրամ 8.000.000 ՀՀ դրամ
Վարկի տոկոսադրույք 13% (որից 8%-ը սուբսիդավորվող) Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% (որից 8%-ը սուբսիդավորվող) 13% (որից 8%-ը սուբսիդավորվող)
Վարկի ժամկետ 120 ամիս 120 ամիս 120 ամիս
Նվազագույն կանխավճար 10% 10% 10%
Վարկ/գրավ հարաբերակցություն 90% 90% 90%
Գրաֆիկով սահմանված ամսական վճարման ենթակա առավելագույն սուբսիդավորվող գումար (մայր գումար, տոկոսագումար) • Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 113.000 ՀՀ դրամ, • Տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 63.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   3.648 մլն դրամ) • Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 113.000 ՀՀ դրամ, • Տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 63.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   3.648 մլն դրամ) •Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 113.000 ՀՀ դրամ, • Տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 63.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   3.648 մլն դրամ)
  
Անշարժ գույքի գտնվելու վայր՝ ՀՀ մարզային բնակավայրեր 
 
Պայմաններ Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող հիփոթեքային վարկեր Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով* տրամադրվող հիփոթեքային վարկեր Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկեր**
Վարկի առավելագույն գումար 10.000.000 ՀՀ դրամ 10.000.000 ՀՀ դրամ 10.000.000 ՀՀ դրամ
Վարկի տոկոսադրույք 13% (ամբողջովին սուբսիդավորվող) Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% (Ամբողջովին սուբսիդավորվող) 10% (ամբողջովին սուբսիդավորվող)
Վարկի ժամկետ 120 ամիս 120 ամիս 120 ամիս
Նվազագույն կանխավճար 2.5% 2.5% 2.5%
Վարկ/գրավ հարաբերակցություն 97.5% 97.5% 97.5%
Գրաֆիկով սահմանված ամսական վճարման ենթակա առավելագույն սուբսիդավորվող գումար (մայր գումար, տոկոսագումար) • Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 153.000 ՀՀ դրամ, • տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 168.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   7.925 մլն դրամ) • Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 153.000 ՀՀ դրամ, • Տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 192.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև  10.3 մլն դրամ) • Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 153.000 ՀՀ դրամ, • տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 98.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   5.850 մլն դրամ)
  
Անշարժ գույքի գտնվելու վայր՝ ՀՀ առանձին գյուղական վարկեր 
 
Պայմաններ Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող հիփոթեքային վարկեր Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով* տրամադրվող հիփոթեքային վարկեր Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկեր**
Վարկի առավելագույն գումար 12.000.000 ՀՀ դրամ 12.000.000 ՀՀ դրամ 12.000.000 ՀՀ դրամ
Վարկի տոկոսադրույք 13% (ամբողջովին սուբսիդավորվող) Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% (Ամբողջովին սուբսիդավորվող) 12% (ամբողջովին սուբսիդավորվող)
Վարկի ժամկետ 120 ամիս 120 ամիս 120 ամիս
Նվազագույն կանխավճար 1% 1% 1%
Վարկ/գրավ հարաբերակցություն 99% 99% 99%
Գրաֆիկով սահմանված ամսական վճարման ենթակա առավելագույն սուբսիդավորվող գումար (մայր գումար, տոկոսագումար) • Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 200.000 ՀՀ դրամ, • տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 202.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   9.505 մլն դրամ) • Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 200.000 ՀՀ դրամ, • Տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 230.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև 12.4 մլն դրամ) • Մայր գումարի մարում ոչ ավել քան ամսական 200.000 ՀՀ դրամ, • տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 140.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   8.660 մլն դրամ)
  
Անշարժ գույքի գտնվելու վայր՝ Սահմանամերձ բնակավայրեր  
 
Պայմաններ Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող հիփոթեքային վարկեր Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով* տրամադրվող հիփոթեքային վարկեր Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկեր**
Վարկի առավելագույն գումար 14.000.000 ՀՀ դրամ 14.000.000 ՀՀ դրամ 14.000.000 ՀՀ դրամ
Վարկի տոկոսադրույք 13% (ամբողջովին սուբսիդավորվող) Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% (Ամբողջովին սուբսիդավորվող) 13% (ամբողջովին սուբսիդավորվող)
Վարկի ժամկետ 120 ամիս 120 ամիս 120 ամիս
Նվազագույն կանխավճար 1% 1% 1%
Վարկ/գրավ հարաբերակցություն 99% 99% 99%
Գրաֆիկով սահմանված ամսական վճարման ենթակա առավելագույն սուբսիդավորվող գումար (մայր գումար, տոկոսագումար) •  Մայր գումարի մարում ոչ ավել քան ամսական 242.000 ՀՀ դրամ, •  տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 177.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   11.085 մլն դրամ) •  Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 242.000 ՀՀ դրամ, •  Տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 270.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև  14.5 մլն դրամ) • Մայր գումարի մարում ոչ ավել քան ամսական 242.000 ՀՀ դրամ, •տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 177.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   11.085 մլն դրամ)
  
Անշարժ գույքի գտնվելու վայր՝ Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերում  
 
Պայմաններ Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող հիփոթեքային վարկեր Սեփական ռեուրսներով տրամադրվող հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով* տրամադրվող հիփոթեքային վարկեր Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկեր**
Վարկի առավելագույն գումար 16.000.000 ՀՀ դրամ 16.000.000 ՀՀ դրամ 16.000.000 ՀՀ դրամ
Վարկի տոկոսադրույք 13% (ամբողջովին սուբսիդավորվող) Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% (Ամբողջովին սուբսիդավորվող) 13% (ամբողջովին սուբսիդավորվող)
Վարկի ժամկետ 120 ամիս 120 ամիս 120 ամիս
Նվազագույն կանխավճար 1% 1% 1%
Վարկ/գրավ հարաբերակցություն 99% 99% 99%
Գրաֆիկով սահմանված ամսական վճարման ենթակա առավելագույն սուբսիդավորվող գումար (մայր գումար, տոկոսագումար) Մայր գումարի մարում ոչ ավել քան ամսական 277.000 ՀՀ դրամ, տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 207.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ)    Մայր գումարի մարում ոչ ավել, քան ամսական 277.000 ՀՀ դրամ, ·   Տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 310.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև 16.8 մլն դրամ) Մայր գումարի մարում ոչ ավել քան ամսական 277.000 ՀՀ դրամ, տոկոսագումարների մարում՝ ոչ ավել, քան ամսական 207.000 ՀՀ դրամ (հանրագումարային մինչև   12.668 մլն դրամ)
    
*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սեփական ռեսուրսի շրջանակներում հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում վարկի տոկոսադրույքը մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում:

**ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ազգային հիփոթեքային ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում վարկառուն և համավարկառուն  /ները/ պետք է լինեն միևնույն ընտանիքի անդամ (ընտանիքի անդամների կազմը սահմանված է Ազգային հիփոթեքային ընկերության կարգում):

***ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Տրամադրվող վարկի սահմանված վերջնաժամկետի օրվա դրությամբ հավաստագրում ներառված վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 65 տարեկանը: Այն դեպքում, երբ տրամադրվող վարկի սահմանված վերջնաժամկետի օրվա դրությամբ վարկառուի և համավարկառու(ներ)ի տարիքը 65 տարեկանը գերազանցում է, ապա վարկային գործը ուսումնասիրելիս որպես պարտադիր համավարկառու ընդունել վարկառուի հնարավոր ժառանգ հանդիսացող երեխային կամ թոռանը, որը պետության կողմից տրամադրված հավաստագրում չներառված լինելու դեպքում հանդիսանալու է միայն համավարկառու:

*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սույն ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վրա չի տարածվում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից հիփոթեքային վարկերի որոշմամբ հաստատված հետևյալ դրույթը՝ Վարկառուի և համավարկառուի/ների/ վերջին տասներկու ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումարը սուբսիդավորում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից: Սուբսիդավորվող գումարները պետք է ուղղվեն բացառապես մայր գումարի և տոկոսագումարների մարմանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առկա են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման փոխհատուցման ենթակա վճարներ՝
սեփականության իրավունքի գրանցման վճար՝ 25.000 ՀՀ դրամ և պետական տուրք՝ 20.000 ՀՀ դրամ
գրավի իրավունքի պետական գրանցման վճար՝ 25.000 ՀՀ դրամ և պետական տուրք՝ 1.000 ՀՀ դրամ

Սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վերոնշյալ օրենքներով սահմանված վճարները գանձել 50%-ի չափով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտի ուսումնասիրության 5.000 ՀՀ դրամ գումարը չգանձել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եկամուտների առկայությունը, վարկառուի և համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրությունը, չվճարված կանխավճարի ապահովագրությունը և անշարժ գույքի ապահովագրությունը, որպես պարտադիր պահանջներ՝ չկիրառել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ընտանիքի անդամները կարող են միավորել հավաստագրերը (առավելագույնը 3 հավաստագիր) համատեղ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի դեպքում աջակցության չափը կսահմանվի միավորված հավաստագրերի քանակին համապատասխան:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սույն ծրագրի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները: Սույն կետով սահմանված ընտանիքի անդամները ծրագրի շրջանակներում կարող են հանդիսանալ ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր շահառու ընտանիքի անդամներ: Սակայն ընտանիքի միևնույն անդամը կարող է հանդիսանալ միայն մեկ շահառու ընտանիքի անդամ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ընտանիքը (ընտանիքի անդամը), որպես շահառու, ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ ( մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի ընտանիքի բոլոր անդամների (բացառությամբ երեխաների, շահառու չհանդիսացող, բայց վարկառու հանդիսացող ընտանիքի երիտասարդ անդամի  և այն համավարկառուների, ովքեր չեն հանդիսանում ընտանիքի անդամ) անունով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գրավ դրված բնակելի անշարժ գույքն այլ գրավի առարկա դարձնելու (հաջորդող գրավ) դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ (բացառությամբ տվյալ հիփոթեքային վարկի շրջանակներում ձեռք բերված բնակելի անշարժ գույքի վերանորգման նպատակով հաջորդող գրավի ձևակերպման դեպքերի):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սույն որոշման շրջանակներում վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկեր տրամադրելիս վերաֆինանսավորումը մերժվելու կամ վերաֆինանսավորումը դադարեցվելու դեպքում վարկի տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 14%, բացառությամբ ՀՀ տարածքում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի վարկերից, որոնց դեպքում տոկոսադրույքի փոփոխություն տեղի չի ունենում:

*Բանկում գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: Հաճախորդի ընտրությամբ Բանկը.
• վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնում է ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ
• նվազեցնում է վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկառուի և համավարկառու/ներ/ի վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո Բանկն իր կողմից առաջարկվող վարկի պայմանների և սպառողի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա նախքան հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ, որով սահմանվում են տվյալ հիպոտեկային վարկի գծով կրեդիտավորման պայմանագրի կնքման դեպքում տվյալ սպառողի համար կիրառելի՝ հիպոտեկային կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտականությունները և պարտականությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է`https://www.fininfo.am/

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը մինչև վարկային պայմանագրի կնքումը՝ յոթ օր առաջ, վարկային պայմանագիր կնքելու առաջարկը և նախագիծը տրամադրում է վարկառուին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է յոթ աշխատանքային օր (մտածելու ժամանակ), եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող այլ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ  տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից  տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը(  https://acra.am/?lang=hy):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf 

Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf

1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

2.Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր  բացասական  հետևանքներ  տույժ/տուգանքներ
• Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
• Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական

3.  Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:

Դատական ծախսեր /առկայության դեպքում/

Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
• Տույժեր
• Տոկոսներ
• Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
• Վարկի մայր գումար

4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:

5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
Ամիսներ Վարկի մնացորդ Վճարում վարկից Վճարում տոկոսից
1 1.200.000 100.000 23.671
2 1.100.000 100.000 21.699
3 1.000.000 100.000 19.726
4 900.000 100.000 17.753
5 800.000 100.000 15.781
6 700.000 100.000 13.808
7 600.000 100.000 11.836
8 500.000 100.000 9.863
9 400.000 100.000 7.890
10 300.000 100.000 5.918
11 200.000 100.000 3.945
12 100.000 100.000 1.973

7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
• Վարկի նպատակից
• Հաճախորդի վարկունակությունից
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
• Վարկային ռիսկի գնահատումից
• ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից

9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
• Հաճախորդի հաշվի մնացորդը
• Հաճախորդի հաշվի շարժը
• Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
• Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
• Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
• Բանկին բերված եկամուտը
• Փոխանցումների ծավալր
• Բանկում ներդրված ավանդների մեծությունը
• Խոշոր վարկառու հանդիսանալր
• Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
• Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ
• Այլ օբյեկտիվ պայմաններ

10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
• Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
• Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
• Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ

11. Վարկային պարտավորության մարումները
• Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
• Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
• Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
• Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն

12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.
• Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար
• Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
• Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
• Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
• Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
• Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
• Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում

13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
• Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
• Հիմնական միջոցներ
• Շրջանառու միջոցներ
• Ավտոմեքենաներ
• Թանկարժեք մետաղներ
• Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
• Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
• Դրամական միջոցներ

14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:

15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
• Շրջանառությունից հանված գույքը
• Անբաժանելի գույքի առանձին մասերը
• Վարձակալության իրավունքը
• Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների

17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
    2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
    3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
   4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
   5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
    6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :

19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝   https://www.aeb.am/hy/mobile_banking/
   
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ,
Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում,
Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Տրամադրվող վարկի սահմանված վերջնաժամկետի օրվա դրությամբ վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 65 տարեկանը
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Կայուն եկամտի աղբյուր
Բավարար գրավի առկայություն:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը  
Punct Անձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/, 2 օրինակ
Punct Ամուսնության վկայականի պատճեն /առկայության դեպքում
Punct Տեղեկանք աշխատավայրից 
Punct Հարկային մարմնից նախորդ 12 ամիսների վերաբերյալ անհատական հաշվի քաղվածք
Punct Սոցիալական քարտի պատճեն
Punct Վաճառվող բնակարանի և արժեքի վերաբերյալ (Օֆերտա) 
Punct Գույքի գնահատում 041-77-41-00
Պայմաններ
Թարմացվել է` 24/05/2024 15:37