86 86
ENG
Արտակ Առաքելյան
Արտակ Առաքելյան
Վարչության նախագահ / Գործադիր տնօրեն
Ծնվել է 1981թ. մայիսի 28-ին ք. Էջմիածնում:

2003թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձագիտություն» ֆակուլտետը՝ ստանալով ապրանքագետ-փորձագետի որակավորում:
2004թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

2005թ.-ից աշխատում է «ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ:
2011թ.-ից ընդգրկվել է «ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Վարչության կազմում:
2015-2016թթ. զբաղեցրել է «ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գործառնական գծով տնօրենի տեղակալի պաշտոնը:
2016-2023թթ. զբաղեցրել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գործադիր տնօրենի տեղակալի-Գանձապետի, Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:
2023թ. հունիսի 15-ից նշանակվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Վարչության նախագահ/ Գործադիր տնօրեն: