Սպառողի իրավունքներ
Հարգելի հաճախորդ,
Ցանկացած անձ իրավունք ունի, գրավոր դիմումը ներկայացնելուց երեք բանկային օրվա ընթացքում, ստանալու «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:Օրենքը կարող եք գտնել` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=146430
- Տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ)՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
- Թղթային տեսքով առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում՝ անվճար,
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 8000 8686 կամ +374 10 510-910 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխավոր գրասենյակ և մասնաճյուղեր:
Դուք կարող եք Ձեր Դիմումները՝ դիմում-բողոքները և բողոք-պահանջները ներկայացնել հետևյալ եղանակներով.
- Առձեռն` Բանկի Գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղ,
- Փոստով` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, ք. Երևան, 0002, Ամիրյան 23/1 հասցեով:
<<Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար Հաճախորդը կարող է զանգահարել <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Իրավաբանական վարչության պետ, Օմբուդսմեն Վրեժ Ջհանգիրյանին` +37410510910*9999# հեռախոսահամարով>>:
Եթե հաճախորդը 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկից պատասխան չի ստանում իր բողոք-պահանջի վերաբերյալ կամ բավարարված չի լինում իր բողոք-պահանջի վերջնական պատասխանով, ապա նա իրավունք ունի պահանջ ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Ֆինանսական համակարգի հաշտարար»
ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+ 374 60) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կայք՝ www.fsm.am
Էլ. փոստ` info@fsm.am
Աշխ. Ժամեր՝ երկ.-ուրբ. 09:00 - 18:00
Ընդմիջում՝ 13:00 - 14:00
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է,որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ դեմ կայացված որոշումները:
Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման ղեկավար.
Արտյոմ Բաղդասարյան
Էլ. փոստ՝ artyom.baghdasaryan@aeb.am
Հեռ.՝ +374 10 510910 (ներքին 9017)
Հասարակական և շրջակա միջավայրի մասնագետ.
Աննա Եղոյան
Էլ. փոստ՝ anna.yeghoyan@aeb.am
Հեռ.՝ +374 10 510910 (ներքին 5111)
Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման համակարգի ուղեցույց