86 86
ENG
Պայմաններ
 
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
    
Վարկի տեսակը 
Հիփոթեքային վարկ
    
Վարկի արժույթը  
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո /արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք/
   
Վարկի գումարը
1)ՀՀ դրամով տրամադրելու դեպքում 1.000.000 ՀՀ դրամից մինչև 60 մլն ՀՀ դրամ, 
2)ԱՄՆ դոլարով/Եվրոյով տրամադրելու դեպքում` նվազագույնը 2.000 ԱՄՆ դոլար/Եվրո, իսկ առավելագույն գումարը պայմանավորված է՝ 
Հաճախորդի վարկունակությունից, 
Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից, 
Վարկային ռիսկի գնահատումից, 
ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից:
  Տարեկան տոկոսադրույքը 
Հաստատուն  ճշգրտվող տոկոսադրույք/ 
ԱՄՆ դոլարով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում 
  Տարեկան տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք առաջին 36 ամիսների համար 9%
36  ամիս անց տոկոսադրույքի ճշգրտում Տճ=8+Տփ Տփ- փոփոխուն բաղադրիչ Տճ-Ճշգրտված տոկոսադրույք
  Վարկի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի նվազագույն և առավելագույն  շեմերը համապատասխանաբար սահմանվում են` Վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույք ±  4%: 
Վարկի տոկոսադրույքը  ճշգրտվում է (36  ամիս անց) ճշգրտման ամսաթվին (հոկտեմբեր ամսվա առաջին աշխատանքային օրը) յուրաքանչյուր տարի (1 անգամ): 
Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի (Տճ) հաշվարկման մեթոդաբանությանը և ճշգրտման ընթացակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ  https://www.aeb.am/hy/917/ 
Հաստատուն տոկոսադրույք վարկի ամբողջ ժամանակահատվածի համար 
ԱՄՆ դոլարով և Եվրոյով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում 
Վարկ/գրավ հարաբերակցություն ԱՄՆ դոլար Եվրո
Մինչև 50% ներառյալ 10.5% 9.5%
50-90% ներառյալ 11% 10%
ՀՀ դրամով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում`
Վարկի գումար Վարկ/ գրավ հարաբերակցություն Տարեկան տոկոսադրույք
1.000.000 ՀՀ դրամից մինչև 35.000.000 ՀՀ դրամ գումարի չափով Մինչև 50% ներառյալ 9.5%
50-90% ներառյալ 10%
35.000.001-60.000.000 ՀՀ դրամ գումարի չափով Մինչև 50% ներառյալ 10.5%
50-90% ներառյալ 11%
<<Ազգային հիփոթեքային ընկերություն>> ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող, Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլի շրջանակներում ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի կամ Երևան քաղաքում  էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով 3.000.000 ՀՀ դրամից մինչև 35.000.000 ՀՀ դրամ գումարի չափով տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը կարող է սահմանվել 1% ցածր տոկոսային կետով:  
Փաստացի տոկոսադրույքը
ՀՀ դրամով՝ 10.66-13.63% 
(Հաստատուն տոկոսադրույքի դեպքում)   ԱՄՆ դոլար/Եվրո՝  10.62-15.05%  
(Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի դեպքում) ԱՄՆ դոլար՝  7.17-14.53% 
 
 
Վարկի ժամկետը 
  ՀՀ դրամ ԱՄՆ դոլար/ ԵՎՐՈ
Հաստատուն տոկոսադրույքի դեպքում 120-240 120-144 120-144
Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույք - 120-240 -
 
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
 
Մարումների հաճախականությունը և մարման կարգը
Ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովվածությունը  
Ձեռք բերվող անշարժ գույք (անհրաժեշտության դեպքում նաև այլ բնակելի անշարժ գույք)
Վարկ /գրավ հարաբերակցություն
Առավելագույնը ձեռք բերվող անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 70%-ը 
ՀՀ դրամով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 90%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը կամ առկա է 70%-ը գերազանցող գումարի չափով կանխավճարի ապահովագրություն: 
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ԱՄՆ դոլարով/Եվրոյով հիփոթեքային վարկեր տրամադրելու դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 100%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը:
Կանխավճար
ՀՀ դրամի դեպքում նվազագույնը  30% կամ նվազագույնը 10%, եթե 
ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, կամ 
առկա է վարկ/գրավ հարաբերակցության 70%-ը գերազանցող գումարի չափով չվճարված կանխավճարի ապահովագրություն: 
ԱՄՆ դոլարի/Եվրոյի դեպքում նվազագույնը  30% կամ նվազագույնը 0%, եթե ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: 
 
Կոմիսիոն վճար  
•Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման 
•Հաշվի սպասարկամն ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0.03%-ի չափով, բայց ոչ ավել քան ամսական 5.000 ՀՀ դրամ: ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկի Հաշվի սպասարկամն վճարը մարման գրաֆիկում ներառվում է դրամային արտահայտությամբ` հաշվարկելով վարկային պայմանագրի կնքման օրվա համար ԿԲ-ի կողմից նախորդ աշխատանքային օրը սահմանած միջին փոխարժեքով: Հաշվի սպասարկման ամսական վճարը կլորացվում է դեպի վեր` մինչև հարյուրապատիկը  
Կանխիկացման վճար
0.5%  
Ձեռք բերվող անշարժ գույքը
ՀՀ տարածքում գնվող բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն)  
 
Գրավադրվող գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով (20.000 ՀՀ դրամ):
 
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
  Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ 
Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ, 
·         միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, 
·         անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000 ՀՀ դրամ  
Ապահովագրություն
Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով: 
Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով: 
     Կանխավճարի տարեկան ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի 2.7%-ի չափով (այս սակագինը գործում է այն դեպքում, եթե հաճախորդի կողմից <<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի հետ կնքվեն և կվերակնքվեն նաև ապահովագրության վկայագրեր՝ ձեռքբերվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակների գծով, հակառակ դեպքում սակագինը սահմանվում է  3%-ի չափով), բայց ոչ պակաս քան 72,000 ՀՀ դրամը: Նշված նվազագույն ապահովագրական վճարի չափը գործում է միայն ապահովագրության առաջին տարվա համար:   
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: 
 Վարկը ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը, եթե հայտատուն (վարկառուն/համավարկառուն) ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի (եթե ձեռք բերման արժեքը ավելի պակաս է, ապա ձեռք բերման արժեքի) և նախատեսվող վարկի գումարի տարբերության նվազագույնը 80%-ը մուտքագրել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բացված իր հաշվին: 
Մուտքագրված գումարը պահպանվում է հաշվում մինչև վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելը:
   
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 20 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում)
 
Տույժեր
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):  
Քաղվածքի տրամադրում  
Անվճար  
  Ուշադրություն
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը: 
Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: 
Հաճախորդի ընտրությամբ Բանկը. 
    վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնում է ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ 
    նվազեցնում է վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ: Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: 
Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական  կարգով: 
Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից: 
Վարկառուի և համավարկառու/ներ/ի վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը: 
Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ: 
Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: 
<<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/compare-mortgage-loan​
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից: 
Բանկը մինչև վարկային պայմանագրի կնքումը՝ յոթ օր առաջ, վարկային պայմանագիր կնքելու առաջարկը և նախագիծը տրամադրում է վարկառուին: 
Վարկային  պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է  յոթ աշխատանքային օր (մտածելու ժամանակ), եթե առաջարկի մեջ  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: 
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող այլ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ www.aeb.am/media/2019/10/3044.pdf
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպքւթյան հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլէկետրոնային եղանակով։Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն։
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տեկեսագումարների և մայր գումարների մարումները։
Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությւնները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի (ների) այլ գույքի հաշվին
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում  վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է վարկային բյորո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկայն բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել բանկի ինտերնետային կայքում՝ www.aeb.am
Բանկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից։ Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ  տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում։
Հիշեցնում ենք, որ արտարժույթով տրամադրվող վարկերի փոխարժեքի փոոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ,
Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում,
Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Տրամադրվող վարկի սահմանված վերջնաժամկետի օրվա դրությամբ վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 65 տարեկանը
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Կայուն եկամտի աղբյուր
Բավարար գրավի առկայություն:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը  
Punct Անձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/
Punct Ամուսնության վկայականի պատճեն /առկայության դեպքում
Punct Տեղեկանք աշխատավայրից /անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն նախորդ 12 ամսվա ընթացքում վճարված զուտ աշխատավարձի, եկամտահարկի, սոցապ. վճարումների չափերի և աշխատանքային գրքույկի պատճեններ
Punct Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ
Punct Սեփականության վկայականի պատճեն, /գնվող բնակարանի, անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/
Punct Տեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, (բնօրինակը և 1 պատճեն), ներկայացնել վարկի հաստատումից հետո
PunctՎաճառողի (սեփականատերերի) անձնագրի պատճենը
Punct Ձեռքբերվող բնակարանի 3-րդ ձև /անձնագրային սեղանից/
Punct Դիպլոմի պատճեն (առկայության դեպքում)
Punct Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր
Թարմացվել է`
Պայմաններ
Անշարժ գույք կարող եք ձեռք բերել բազմաբնակարան շենքեր կառուցապատող հետևյալ ընկերություններից.

Հ/Հ Անվանում Կառուցապատվող շենքի հասցե
1 Դռագոն Հաուս ՍՊԸ ք. Երևան, Բակունց 11/11
2 Սոսի 97 ՍՊԸ ք. Երևան, Նորաշեն թղմ 4
3 ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ ք.Երևան, Նորք-Մարաշ, Նորքի փողոց 19/7 շենք
4 Նորիկ 70 ՍՊԸ ք. Երևան, Չաուշի 24/4
5 Ա.Վ.Ա.Ս. ՍՊԸ ք. Երևան, Մալխասյանց 12/2
6 ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ՍՊԸ ք․ Երևան, Տ.Պետրոսյան փ 83
7 Ջերմուկ Գրուպ ՓԲԸ ք. Երևան, Արշակունյաց 18/4
8 Նյու Հոմ ՍՊԸ ք.Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, հհ 22/2, 22/3
 
   
 
  
Թարմացվել է` 19/10/2020 22:08