Անվճար
Բացառապես AEB Mobile/AEB Online համակարգի միջոցով
VISA GURU կամ VISA GURU TRAVEL տեսակի քարտ (Եթե հաճախորդը չունի այդ քարտերից որևէ մեկը, ապա VISA GURU DIGITAL քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է անվճար)
այլ տեսակի ֆիզիկական քարտ` բացառությամբ ArCa Սոցիալական, ArCa Նվեր քարտերի (Եթե հաճախորդը չունի ֆիզիկական քարտ, ապա MASTERCARD STANDARD կամ VISA CLASSIC քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է 1,000 ՀՀ դրամ
Համաձայն «Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների» տեղեկատվական ամփոփագրով բանկային հաշվի համար սահմանված սակագների (տես՝ https://www.aeb.am/hy/individual/account/banking-account հղմամբ)
| Հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդ | Փաթեթի տեսակ | Տարեկան անվանական տոկոսադրույք | Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
| 200,000 – 2,000,000 ՀՀ դրամ | Սթարտ | 4.00% | 4.07% |
| 2,000,001 – 5,000,000 ՀՀ դրամ | Կոմֆորտ | 4.50% | 4.59% |
| 5,000,001 – 15,000,000 ՀՀ դրամ | Մաքսիմում | 5.00% | 5.12% |
Փաթեթով պայմանավորված՝ կարող են գործել Բանկի այլ ծառայություններից օգտվելու արտոնություններ, որոնք սահմանվում են համապատասխան ծառայությունների տեղեկատվական ամփոփագրերով:
Հաշվի մնացորդը կարող է ավելացվել և նվազեցվել առանց գումարային և քանակական սահմանափակման
Հաշվով գործառնությունների իրականացման համար նվազագույն գումար չի սահմանվում
Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնությունների իրականացման հնարավորություն առկա չէ
Հաշվի հեռակառավարում հնարավոր է իրականացնել AEB Mobile/AEB Online համակարգերի միջոցով
Հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ
Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը՝ ավելացվելով Հաշվի մնացորդին:
Հաշվարկում տարին ընդունվում է 365 օր, նահանջ տարվա համար՝ 366 օր: Եթե Հաշիվը բացվել է և/կամ Հաշվին դրամական միջոցները գոյացել են հաշվետու ամսվա ընթացքում, ապա միջին օրական տոկոսների հաշվարկն իրականացվում է հաշվետու ամսվա օրացուցային օրերի հաշվարկով: Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշիվը փակվել է, ապա այդ ամսվա համար տոկոսներ չեն վճարվում:
Եթե հաշվետու ամսվա ընթացքում խնայողական հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը փոքր է 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամից, ապա տվյալ ամսվա համար տոկոսները չեն հաշվարկվում: Եթե հաշվետու ամսվա ընթացքում խնայողական հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը մեծ կամ հավասար է 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են մնացորդի ամբողջ գումարի նկատմամբ:
Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը գերազանցում է 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի համար (այդ գումարը գերազանցող մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում և չեն վճարվում), իսկ փաթեթի տեսակը Մաքսիմում է:
Հաշվարկի օրինակներ
Հաշվարկում տարին ընդունվել է 365 օր:
Ստորև բերվող օրինակներում հաշվարկը կատարվել է 31 օրացուցային օր ունեցող ամսվա համար:
Օրինակ 1
Օրինակ 2
Օրինակ 3
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ Կենտրոնական բանկի «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02»-ով սահմանված բանաձևը`

որտեղ`
1) APY – տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
2) r – տարեկան պարզ տոկոսադրույքն է:
3) n – մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ՝ https://www.arlis.am/hy/acts/53049:
ԲԱՆԿԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ (FOREIGN ACCOUNT TAX COMPLIANCE ACT (FATCA)) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ՝ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ:
ԵԼՆԵԼՈՎ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ՝ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Հաճախորդի այլ երկրի հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար Բանկը կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում՝ Տնտեսական համագործակցության ԵՎ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտի պահանջների հիման վրա:
«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»՝ www.fininfo.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»: