86 86
ENG
Ընդհանուր տեղեկատվություն
Ավանդը կարող եք ներդնել Online Banking կամ Mobile Banking հեռակառավարման համակարգերով:
Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներից «ՇԱՀԱՎԵՏ»  ժամկետային ավանդը ներգրավում է ներքոնշյալ պայմաններով`
ՀՀ Դրամ
Punct
ԺԱՄԿԵՏ 367 օր
Նվազագույն գումար Առավելագույն ընդհանուր գումար Տոկոսագումարի վճարում Անվանական տոկոսադրույք Տարեկան տոկոսային եկամտաբերություն
100,000 50 մլն ամսական 8.30% 8.62%
եռամսյակային 8.40% 8.67%
ժամկետի վերջում 8.50% 8.50%
- տարին ընդունելով 365 օր, նահանջ տարվա համար 366 օր

Վաղաժամկետ վերադարձվող ավանդի վերահաշվարկի տոկոսադրույք
Արժույթ Տոկոսագումարի վճարում Ավանդի վաղաժամկետ վերադարձի ժամանակահատվածը
31-ից - 90 օր 91-ից -182 օր 183 ից - 274 օր 275 ից – 366 օր
ՀՀ դրամ ամսական 4.50% 5.50% 6.25% 7.00%
եռամսյակային 4.50% 5.60% 6.35% 7.10%
ժամկետի վերջում 4.75% 5.75% 6.75% 7.50%
-տարին ընդունելով 365 օր, նահանջ տարվա համար 366 օր
ԱՄՆ դոլար
Punct
ԺԱՄԿԵՏ 367 օր
Նվազագույն գումար Առավելագույն ընդհանուր գումար Տոկոսագումարի վճարում Անվանական տոկոսադրույք Տարեկան տոկոսային եկամտաբերություն
200 100,000 ամսական 3.60% 3.66%
եռամսյակային 3.65% 3.70%
ժամկետի վերջում 3.80% 3.80%
- տարին ընդունելով 365 օր, նահանջ տարվա համար 366 օր

 
Վաղաժամկետ վերադարձվող ավանդի վերահաշվարկի տոկոսադրույք
Արժույթ Տոկոսագումարի վճարում Ավանդի վաղաժամկետ վերադարձի ժամանակահատվածը
31-ից - 90 օր 91-ից -182 օր 183 ից - 274 օր 275 ից – 366 օր
ԱՄՆ դոլար ամսական 0.40% 1.40% 2.30% 3.00%
եռամսյակային 0.40% 1.45% 2.35% 3.05%
ժամկետի վերջում 0.50% 1.50% 2.50% 3.20%
-տարին ընդունելով 365 օր, նահանջ տարվա համար 366 օր
 ԵՎՐՈ 
Punct
ԺԱՄԿԵՏ 367 օր
Նվազագույն գումար Առավելագույն ընդհանուր գումար Տոկոսագումարի վճարում Անվանական տոկոսադրույք Տարեկան տոկոսային եկամտաբերություն
200 100,000 ամսական 1.85% 1.85%
եռամսյակային 1.90% 1.91%
ժամկետի վերջում 2.00% 2.00%
-տարին ընդունելով 365 օր, նահանջ տարվա համար 366 օր

 
Վաղաժամկետ վերադարձվող ավանդի վերահաշվարկի տոկոսադրույք
Արժույթ Տոկոսագումարի վճարում Ավանդի վաղաժամկետ վերադարձի ժամանակահատվածը
31-ից - 90 օր   91-ից -182 օր  183 ից - 274 օր  275 ից – 366 օր
ԵՎՐՈ ամսական - 0.2% 0.6% 1.0%
եռամսյակային - 0.2% 0.7% 1.1%
ժամկետի վերջում - 0.2% 0.8% 1.3%
-տարին ընդունելով 365 օր, նահանջ տարվա համար 366 օր
Բանկն ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրում կամ ավանդատուի դիմումով նշված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի 4 այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրել հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Ավանդի ներգրավման ծառայություն բանկի «Ռոսիա-1» և «Արարատյան» մասնաճյուղերը չեն մատուցում:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 

-Ավանդի ներգրավման ծառայություն բանկի «Ռոսիա-1» և «Արարատյան» մասնաճյուղերը չեն մատուցում:

-Ավանդը կարող է ներդրվել նաև Online Banking կամ Mobile Banking հեռակառավարման համակարգերով (սպասարկման պայմանների ու կարգի մանրամասները ներկայացված են «AEB Online» /«AEB Mobile» համակարգերի տեղեկատվական ամփոփագրում):

-Ելնելով ավանդի ծավալից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ավանդատուներին նվիրում է անվճար պլաստիկ քարտ`
 ա/ ArCa classic տեսակի քարտ ցանկացած ծավալի դեպքում:
 բ/ 300 000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթից բարձր`  Master Card Standard, Master Card Gold, VISA Classic, VISA Gold տեսակի պլաստիկ քարտեր:

 Ավանդների տոկոսագումարի հաշվարկման օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ  ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ

Պահանջներ
  1. Շահավետ ավանդի տեսակը՝ ժամկետային:
  2. Ավանդը ներդրվում է 367 օր ժամկետով:
  3. Հաշվեգրված տոկոսագումարը չի կապիտալացվում և վճարվում է ավանդատուին ամսական,եռամսյակային պարբերականությամբ կամ ժամկետի վերջում:
  4. Տոկոսագումարը հաշվարկվում է ներդրված ավանդի գումարի մնացորդի վրա:
  5. Ավանդի տոկոսները հաշվարկվում են Ավանդը Բանկում ընդունվելու օրվանից մինչև Ավանդատուին վերադարձվելու նախորդ օրը:
  6. Ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը և վաղաժամկետ վերադարձվող ավանդի վերահաշվարկի տոկոսադրույքը չի կարող միակողմանի նվազեցվել պայմանագրում նշված Ավանդի վերադարձման ժամկետում:
  7. Ավանդը կամ դրա մի մասը վաղաժամկետ պահանջելու դեպքում՝ սույն ամփոփագրի 2-րդ կետով սահմանված տոկոսագումարի փոխարեն Ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար պայմանագրով սահմանված վաղաժամկետ վերադարձվող Ավանդի վերահաշվարկվող տոկոսադրույքի չափով: Եթե արդեն վճարվել է պայմանագրով սահմանված տոկոսագումարը, ապա վերահաշվարկվող տոկոսադրույքի չափից ավելի հաշվարկված և Ավանդատուին վճարված տոկոսագումարի չափով Ավանդը համարվում է վերադարձված:
  8. Եթե Ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են երկարաձգված ժամկետում, ապա Ավանդի կամ այդ մասի դիմաց երկարաձգումից հետո հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար՝ երկարաձգման պաին տվյալ ավանդատեսակի վաղաժամկետ վերադարձման համար Բանկում գործող պայմաններով:
  9. Ավանդատուն կարող է ավելացնել Ավանդին լրացուցիչ գումարներ ՀՀ դրամի դեպքում Ավանդի վերադարձման(երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 91-րդ օրը, արտարժույթի դեպքում՝ 181-րդ օրը և ներդրման (երկարաձգման) պահին Ավանդի առավելագույն ընդհանուր գումարի չափից ոչ ավելի գումարով, որի դիմաց հաշվարկվում է տոկոսագումար՝ Ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքի չափով և պայմաններով:
  10. Ավանդի ավելացումից հետո ավանդի կամ դրա մասի վաղաժամկետ վերադարձի պահանջի դեպքում՝ ըստ առաջնահերթության վերադարձվում են մինչև ավելացումը ներդրված գումարները, այնուհետև ավելացված գումարները: Վաղաժամկետ վերադարձվող ավանդի կամ դրա մասի դիմաց վերահաշվարկվող տոկոսադրույքը հաշվարկվում է համապատասխան գումարը ներդնելու (ավելացնելու) օրվանից մինչև դրա վաղաժամկետ վերադարձվելու նախորդ օրը փաստացի օրացույցային օրերի համար, իսկ վերահաշվարկվող տոկոսադրույքի չափից ավելի վճարված տոկոսագումարի չափով Ավանդը համարվում է վերադարձված:
  11. Ավանդի վերադարձման ժամկետը լրանալու օրը Ավանդը չպահանջվելու դեպքում (եթե Ավանդի վերադարձման այլ ժամկետ չի սահմանվել Կողմերի համաձայնությամբ)՝ Ավանդատուի համաձայնությամբ Ավանդի վերադարձման ժամկետը կարող է ինքնաբերաբար երկարաձգել նախորդ ժամկետով (շարունակաբար, բայց ոչ ավել երեք անգամից) և Ավանդի դիմաց հաշվարկվեն տոկոսներ տվյալ ավանդատեսակի համար երկարաձգման օրվա դրությամբ Բանկի սահմանած տոկոսների չափով: Եթե տվյալ ավանդատեսակի գործողությունը Բանկի կողմից դադարեցվել է, ապա Ավանդի վերադարձման ժամկետը ինքնաբերաբար չի երկարաձգվում և մինչև Ավանդի փաստացի պահանջվելը Ավանդի դիմաց հաշվարկվում են տոկոսներ Բանկում գործող բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների համար Բանկի սահմանած տոկոսների չափով:
  12. Եթե Ավանդի վերադարձման ժամկետը լրանալուց Ավանդը չի պահանջվել և Ավանդի վերադարձման ժամկետը չի երկարաձգվել, ապա մինչև Ավանդի փաստացի պահանջվելը Ավանդի դիմաց հաշվարկվում են տոկոսներ Բանկում գործող բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների համար Բանկի սահմանած տոկոսների չափով:
  13. Բանկն ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրում կամ ավանդատուի դիմումով նշված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրել հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով:
  14. Երրորդ անձանց կողմից ավանդը չի կարող համալրվել:
    - Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով:
  15. Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:
  16. Բանկը հանդիսանում է հարկային գործակալ ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնցից ներգրաված ավանդների դիմաց վճարվող տոկոսագումարներըը ենթակա են հարկման ՀՀ «Հարկային օրենսգրքի» 7-րդ բաժնի դրույթներով:
  17. Ավանդները երաշխավորվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձաայն.
  • Միայն ՀՀ դրամով բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է,
  • միայն արտարժութային բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է,
  • ՀՀ դրամով և արտարժույթով բանկային ավանդների դեպքում,եթե դրամային բանկային ավանդը մեծ է յոթ միլիոն հայակական դրամից, ապա երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով,
  • ՀՀ դրամով և արտարժույթով բանկային ավանդների դեպքում, եթե դրամային բանկային ավանդը պակաս է յոթ միլիոն հայակական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

18. Ֆինանսական կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)

19. Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»)

20. «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»

21. «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է» «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am/avand

22. Ավանդատուի կողմից ավանդը ներդնելու համար պահանջվում է՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար)
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Հաշվիչ

Ավանդային Հաշվիչ

Թարմացվել է` 03/10/2024 12:15