86 86
ENG
Պայմաններ

Անհատական բանկային պահատեղի օգտագործման պայմանները

1) Հաճախորդը, Պահատեղի վարձակալման ժամանակահատվածում, Բանկի գործառնական օրվա ընթացքում մուտքի իրավունք ունի դեպի անհատական պահատեղի տեղակայման սենյակ՝ համաձայն Բանկում գործող կարգի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:
2) Հաճախորդը անհատական պահատեղի տեղակայման սենյակում կարող է գտնվել առավելագույնը 10 րոպե:
3) Հաճախորդը Արժեքները տեղադրում է Պահատեղի ներսում դրված արկղի մեջ:
4) Արգելվում է պահատեղում պահել պայթուցիկ, դյուրավառ, քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ վտանգ ներկայացնող, ինչպես նաև հեղուկ նյութեր, թմրանյութեր, զենք, զինամթերք:
5) Բանկը կասկածի դեպքում (ահաբեկչություն, թմրանյութեր) իրավասու է պահանջել պահատեղի ստուգում, բացառիկ դեպքում նաև առանց հաճախորդի մասնակցության:
6) Հաճախորդի ցանկությամբ, Պահատեղի արկղը կարող է կնքվել Հաճախորդի ստորագրությամբ կամ կնիքով:
7) Հաճախորդը պարտավորվում է թույլ չտալ բանալու կրկնօրինակի պատրաստում, անմիջապես գրավոր տեղեկացնելով Բանկին՝ Պահատեղի բանալու կորստի մասին: 
8) Հաճախորդի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է բանալու կրկնօրինակը` նրանից գանձելով Բանկի վարչության կողմից տվյալ ծառայության համար սահմանված սակագինը:
9) Պահատեղի վարձակալության Պայմանագրի ժամկետի ավարտման օրը` մինչև ժամը 16:00, կամ, եթե այդ օրը ոչ աշխատանքային է՝ ապա հաջորդող աշխատանքային օրը՝ մինչև ժամը 12:00, Հաճախորդը պարտավորվում է ազատել Պահատեղը և հանձնել բանալին:
10) Բանկը պատասխանատվություն չի կրում Պահատեղում տեղադրված կամ Պահատեղում տեղադրելու կամ Պահատեղից դուրս բերելու ընթացքում Արժեքների կորստի կամ վնասման համար, եթե այդպիսի կորուստը կամ վնասը չի առաջացել Բանկի աշխատակիցների մեղքով:
11) Պահատեղի օգտագործման ժամկետը լրանալուց հետո Հաճախորդի և բանկի կողմից ժամկետը չերկարաձգվելու և Պահատեղը չազատվելու դեպքում հաշվարկվում է Հաճախորդի նկատմամբ տուգանք յուրաքանչյուր ուշացրած օրվա համար՝ բանկի սակագներով սահմանված չափով:
12) Բանկը կարող է արգելել Հաճախորդին օգտվելու պահատեղից, եթե Հաճախորդը ունի բանկի նկատմամբ չվճարված պարտավորություններ:
13) Պահատեղի օգտագործման ժամկետը լրանալու պահից 180 օրվա ընթացքում պահատեղը չազատելու դեպքում Բանկի գործադիր տնօրենի հրամանով Բանկի աշխատակիցներից կազմվում է հանձնաժողով, որը բացում է Պահատեղը, հանում է պարունակությունը և կազմում է համապատասխան ակտ: Հաճախորդի չվճարված պարտավորությունների մարման նպատակով պահատեղում գտնվող գույքը Բանկը կարող է վաճառել հրապարակային սակարկություններով և բավարարել իր պահանջը դրա հաշվին: Մինչև գույքի վաճառքը այն պահվում է Բանկի զետեղարանում և տուգանքների հաշվարկը շարունակում է գործել:
 

Արժեքների ի պահ ընդունում

 
Բանկի ՀՍԿԳ/մասնաճյուղերը կարող են իրենց հաճախորդներից ի պահ ընդունել տարբեր տեսակի արժեքներ: Բանկին ի պահ հանձնվող արժեքները հաճախորդի ներկայությամբ փաթեթավորվում և կնքվում են: Փաթեթի /պարկի/ մեջ տեղադրվում է նաև ի պահ ընդունվող արժեքների ցուցակը /Պահատվության պայմանագրին կից/: Հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ ստուգել արժեքների պահպանվածությունը և վիճակը այդ մասին Պահառուին առնվազն 24 ժամ առաջ զգուշացնելուց հետո: Պահատվության պայմանագրով սահմանված ժամկետից շուտ արժեքները հետ վերցնելու դեպքում պահատվության վճարը չի վերադարձվում: Պահատվության ժամկետն ավարտվելուց հետո արժեքները հետ չվերցնելու դեպքում հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար Բանկի սակագներով սահմանված չափով և կարգով: Պահատվության ժամկետն ավարտվելուց հետո Բանկի կողմից հաճախորդին կատարված ծանուցումից 30 օրվա ընթացքում արժեքները հաճախորդի կողմից հետ չվերցնելու դեպքում իրացվում է արժեքը հրապարակային սակարկություններով և դրա հաշվին բավարարվում է Բանկի պահանջը:
 
«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆե:
 «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆե ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Էե:
Առավելություններ
Անհատական պահատեղեր վարձակալելու համար ներկայացվող փաստաթղթերը
Ֆիզիկական անձի դեպքում` Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ (չունենալու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք): Այս փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը ստացել է այն էլեկտրոնային տարբերակով` տեղեկատվական շտեմարաններից): Իրավաբանական անձի դեպքում. ​Եթե Բանկում ունեն հաշիվ, ապա կազմակերպությունը ներկայացնող անձի անունով պահատեղից օգտվելու լիազորագիր, Եթե Բանկում չունեն հաշիվ, ապա Բանկում բանկային հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերը (լիազորագիրը նոտարով հաստատված): Ելնելով տարաբնույթ հանգամանքներիցª կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն 
Անհատական բանկային պահատեղերի գաղտնիությունը
Բանկը երաշխավորում է Ձեր անհատական պահատեղի` արկղի պարունակության և գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն օգտվել Ձեր անհատական արկղից բացարձակ գաղտնի պայմաններում:  
Անհատական բանկային պահատեղերի հարմարավետությունը
Հաճախորդը օրվա ընթացքում մուտքի իրավունք ունի դեպի անհատական պահատեղի տեղակայման սենյակ:  
Անհատական բանկային պահատեղերի մատչելիությունը
Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից՝ Դուք այլևս մտահոգություն չեք ունենա Ձեր արժեթղթերի, փաստաթղթերի, ոսկերչական իրերի և թանկարժեք իրերի պահպանության համար:  
Սակագին

Անհատական պահատեղերի տրամադրում

Ժամկետ

Չափսեր

Փոքր

Միջին

Մեծ

43սմx27սմx7.5սմ

43սմx27սմx16սմ

43սմx55սմx16սմ

7 օր

10,000 ՀՀ դրամ

15,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

14 օր

15,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

1 ամիս

20,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

3 ամիս

35,000 ՀՀ դրամ

40,000 ՀՀ դրամ

45,000 ՀՀ դրամ

6 ամիս

45,000 ՀՀ դրամ

50,000 ՀՀ դրամ

55,000 ՀՀ դրամ

9 ամիս

50,000 ՀՀ դրամ

55,000 ՀՀ դրամ

60,000 ՀՀ դրամ

12 ամիս

55,000 ՀՀ դրամ

60,000 ՀՀ դրամ

65,000 ՀՀ դրամ

12 ամիս և ավել 12 ամսվա համար սահմանված սակագնին գումարած 12 ամիսը գերազանցող ժամկետին համապատասխան սակագինը 

Անհատական պահատեղի կորցրած բանալու փոխարինում

30,000 ՀՀ դրամ

 

 

 

 


 

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղի 
անհատական պահատեղերի տրամադրում

Ժամկետ

Չափսեր

Փոքր

Միջին

 

60մմx300մմx400մմ

150մմx300մմx400մմ

 

7 օր

2.500 ՀՀ դրամ

3.500 ՀՀ դրամ

 

14 օր

4.500 ՀՀ դրամ

7.000 ՀՀ դրամ

 

1 ամիս

7.000 ՀՀ դրամ

9.000 ՀՀ դրամ

 

3 ամիս

10.000 ՀՀ դրամ

18.000 ՀՀ դրամ

 

6 ամիս

15.000 ՀՀ դրամ

25.000 ՀՀ դրամ

 

9 ամիս

20.000 ՀՀ դրամ

30.000 ՀՀ դրամ

 

12 ամիս

25.000 ՀՀ դրամ

35.000 ՀՀ դրամ

 
12 ամիս և ավել 12 ամսվա համար սահմանված սակագնին գումարած 12 ամիսը գերազանցող ժամկետին համապատասխան սակագինը                 12 ամսվա համար սահմանված սակագնին գումարած 12 ամիսը գերազանցող ժամկետին համապատասխան սակագինը      

Անհատական պահատեղի կորցրած կամ վնասված բանալու փոխարինում

10.000 ՀՀ դրամ

 

 

Պայմանագրի ժամկետից հետո փաստացի օգտագործված յուրաքանչյուր օրվա համար.

  •  մինչև 7 օր օգտագործելու դեպքում՝ օրական 2500 ՀՀ դրամ 
  • 8 օրից մինչև 14 օր օգտագործելու դեպքում՝ օրական 1700 ՀՀ դրամ
  • 15 օրից մինչև 30 օր օգտագործելու դեպքում՝ օրական 1000 ՀՀ դրամ
  • 31 օրից ավելին օգտոգործելու դեպքում՝ օրական 500 ՀՀ դրամ

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղում՝ պայմանագրի ժամկետից հետո փաստացի օգտագործված յուրաքանչյուր օրվա համար.

  • 1200 ՀՀ դրամ

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղում՝ պահատուփից յուրաքանչյուր անգամ օգտվելու դեպքում.

  • 500 ՀՀ դրամ

 

 

Արժեքների ի պահ ընդունման սակագներ*1
 
 
1 ամիս 2 ամիս 3 ամիս 6 ամիս 9 ամիս 12 ամիս
10 000 դրամ 15 000 դրամ 20 000 դրամ 25 000 դրամ 30 000 դրամ 35 000 դրամ

Սակագինը ներառում է ԱԱՀ-ն:
Պայմանագրի ժամկետից հետո փաստացի օգտագործված յուրաքանչյուր օրվա համար` 500 ՀՀ դրամ:

 

Այլ դրույթներ.
1) Այլ անձանց կողմից անհատական պահատեղից օգտվելու լիազորություններն ընդունվում են եթե.
լիազորագությունը տրվել է նոտարով վավերացված գրավոր լիազորագրով, կամ
լիազորությունը տրվել է Բանկում/մասնաճյուղում անձամբ պահատեղը վարձակալած անձի կողմիցª Բանկի պատասխանատու աշխատակցի ներկայությամբ և ՀՍԿԳ պետի/մասնաճյուղի կառավարչի հաստատումով ստորագրված գրավոր լիազորագրով:
2) հաճախորդը կարող է օգտվել անհատական պահատեղերից ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ գլխավոր գրասենյակում, ՙԿԵՆՏՐՈՆ՚, ՙՇԱՀՈՒՄՅԱՆ՚, ՙԷՋՄԻԱԾԻՆ՚ և ՙՆԱՆՈ՚ մասնաճյուղերում:
 

 

Թարմացվել է` 28/04/2021 12:02