86 86
ENG

Նորություններ

30.08.2024

Համաձայն ՀՀ կառավարության 08.08.24թ. N 1256 – Լ որոշման` ս/թ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակը կամ նպաստը Հայէկոնոմբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից կատարված անկանխիկ գործարքներից կհաշվարկվի հետվճար (քեշբեք)՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան ամսական 6,000 դրամը։

Հետվճարը վճարվում է կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտով ՊՈՍ-տերմինալների միջոցով ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ գործարքներից կատարված վճարումներից և փոխանցվում են շահառուների սոցիալական ապահովության հաշվին (քարտին)՝ յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 25-ը։

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար սեպտեմբերի 1-ից չի հաշվարկվում։

Թարմացվել է` 25/09/2024 17:54