«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր սպառողներին մատուցում է ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների հետևյալ տեսակները.
1. Ներդրումային ծառայությունների մատուցում
1.1. Սպառողներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
1.2. Բանկի կամ սպառողի անունից և սպառողի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
1.3. Բանկի հաշվին և Բանկի անունից արժեթղթերով գործարքների կատարում:
2. Ոչ հիմնական ծառայությունների մատուցում
2.1. Արժեթղթերի պահառություն:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող ստորաբաժանում է համարվում Բանկի «Դիլինգ Կենտրոն» վարչությունը:
Ծառայությունների մատուցման հայտերը կազմվում են հայերեն լեզվով, և կարող են ընդունվել ինչպես թղթային ձևով, այնպես էլ` էլեկտրոնային եղանակով` CBANet միջբանկային ցանցի միջոցով:
Հաշվետվություններն ու քաղվածքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով` CBANet միջբանկային ցանցի միջոցով:
Սպառողի կողմից տրված արժեթղթերի գնման/ վաճառքի հայտերի բավարարման դեպքում Բանկը անակցեպտ կարգով սպառողի հաշիվներից գանձում է դրամական միջոցները/ արժեթղթերը:
Գնված արժեթղթերը դրանց ստացման օրը ենթակա են մուտքագրման Բանկի մոտ վարվող սպառողի դեպո հաշվին:
Արժեթղթերի վաճառքից ստացված դրամական միջոցները դրանց ստացման օրը ենթակա են մուտքագրման Բանկի մոտ վարվող սպառողի դրամային հաշվին:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար սպառողից գանձվում են միջնորդավճարներ:
Բանկի և սպառողի միջև տեղեկատվությունը փոխանցվում է տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներով:
Պայմանագրերն ուժի մեջ են մտնում կնքման պահից և գործում են մեկ տարի: Եթե որևէ կողմը պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ գրավոոր չի տեղեկացնում մյուս կողմին պայմանագրի լուծման մտադրության մասին, ապա պայմանագրի ժամկետը երկարացվում է մեկ տարով շարունակաբար:
Պայմանագիրը կարող է սպառողի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է սպառողին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել սպառողին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:
Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան:
սպառողին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև քաղվածք դեպո հաշվից գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
Արժեթղթերում ներդրումներ կատարելով` սպառողներն առնչվում են մի շարք ռիսկերի հետ, որոնք տարբեր տեսակի արժեթղթերի համար տարբեր են:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժեթղթերի շուկայում գործարքներ կատարում է պետական և կորպորատիվ պարտատոմսերով, ու թեև պարտատոմսերը դասվում են զգալիորեն ցածր ռիսկայնություն ունեցող գործիքների թվին, ֆինանսական շուկայի մյուս գործիքների նման պարունակում է իրեն բնորոշ հիմնական ռիսկեր, որոնք են`
- Շուկայական ռիսկ
- Վարկային ռիսկ
- Իրացվելիության ռիսկ
- Այլ ռիսկեր
Որպես հնարավոր ռիսկի տեսակներ առանձնացնենք հետևյալները.
Տոկոսադրույքի ռիսկը շուկայում գործող տոկոսադրույքների փոփոխության հետևանքով առաջացող ռիսկն է:
Գնաճային ռիսկը գնաճային ճնշման ազդեցության հետևանքով առաջացող ռիսկն է, որի արդյունքում արժեթղթերում ներդրումներից ստացված եկամտի գնողունակությունն ընկնում է:
Վարկային ռիսկն այն ռիսկն է, որը կարող է առաջանալ արժեթուղթ թողարկող անձի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չկատարելու հետևանքով:
Ռիսկի այս տեսակներն այն հիմնական ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ արժեթղթերում ներդրումներ կատարելիս:
Հնարավոր այլ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն չի ապահովագրում սպառողին շուկայում գների անբարենպաստ տատանումներից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: