86 86
ENG
Պայմաններ
Վարկի նպատակը
 
Զբոսաշրջության ոլորտին* տրվող վարկեր
 
Վարկի տեսակը
Առևտրային
 
Վարկի գումարը
 
Նվազագույնը 2.500.000 ՀՀ դրամ
Տրամադրվող վարկի առավելագույն գումարը պայմանավորված է՝
Վարկի նպատակից,
Հաճախորդի վարկունակությունից,
Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից,
Վարկային ռիսկի գնահատումից,
ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից
  Հեշտ Հեշտ+ Առևտրային Վարկային գիծ Առևտրային Վարկ
Արժույթը ՀՀ դրամ ՀՀ դրամ ՀՀ դրամ ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը 12-14% 12-14% 12-14% 11-12%
ժամկետը 12-36 ամիս 12-48 ամիս 1-36 ամիս 1-60 ամիս
Միանվագ կոմիսիոն վճար վարկի գումարի 1%-չափով վարկի գումարի 0.5%-չափով Չի սահմանվում Չի սահմանվում
Ապահովվածությունը Առնվազն 2 անձանց երաշխավորություն Առնվազն 2 անձանց երաշխավորություն և անշարժ կամ շարժական գույքի գրավադրում, ընդ որում գնահատվող գույքի գնահատված արժեքը պետք է կազմի վարկի գումարի առնվազն 50%-ը Շարժական կամ անշարժ գույք,Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ Շարժական կամ անշարժ գույք,Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ
Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններին առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է 14 %:
Փաստացի տոկոսադրույքը` 13.47-18.34%  
Բիզնես պլաստիկ քարտեր
 Arca, Master, Visa պլաստիկ քարտերը տրամադրվում են, տվյալ պահին գործող, տարեկան սպասարկման վճարից զեղչված 50%-ով:
 
Կանխիկացման վճար
0.5%
Աշխատավարձային նախագիծ
Ընկերության տնօրենին կամ անհատ ձեռնարկատիրոջը Visa Gold կամ  MasterCard Gold քարտերը տրամադրվում են  առանց տարեկան սպասարկման վճարի, իսկ Visa Platinium քարտը՝ տվյալ պահին գործող, տարեկան սպասարկման վճարից զեղչված 50%-ով:
Աշխատակիցներին Visa Classic, Master Standard, Arca Classic պլաստիկ քարտերը տրամադրվում են, տվյալ պահին գործող, տարեկան սպասարկման վճարից զեղչված 50%-ով:
Աշխատակիցներին աշխատավարձի փոխանցմամբ վարկային գծերը տրամադրվում են  տարեկան 14% տոկոսադրույքով:
 
Վարկային գծի չօգտագործված մասի տոկոս
1%
  
Home Bank
Տրամադրվում է տվյալ պահին գործող տարեկան սպասարկման վճարից զեղչված 50%-ով:
 
Մարումների հաճախականությունը և մարման կարգը
 
Ամսական՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Հնարավոր է սահմանել վարկի մարման ազատ գրաֆիկ` վարկավորվող գործունեության առանձնահատկություններից կախված 
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
 
Վարկ հարաբերած գրավի արժեքը
առավելագույնը 80%
Ապահովագրություն
Անշարժ գույքի ապահովագրությունը կատարվում է հաճախորդի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 0.15-0.2%՝ կախված գրավի տեսակից:
Ավտոմեքենայի ապահովագրությունը կատարվաում հաճախորդի հաշվին`  ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերության կողմից` վերջինիս կողմից սահմանված սակագնով: Սակագները տատանվում են վարկի պայմանագրային գումարի 2.5-3% -ի չափով:
Ապահովագրության համար հիմք է ընդունվում նվազագույնը վարկի գումարը, առավելագույնը գրավի գնահատված արժեքը:
Գրավադրվող գույքի գնահատումը
 
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է՝
Ավտոմեքենայի դեպքում՝ 15.000-20.000 ՀՀ դրամ,
Անշարժ գույքի դեպքում՝ 20.000-200.000 ՀՀ դրամ:
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
 
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝
Ավտոմեքենայի գրավի դեպքում նոտարական վճար՝  12.000  ՀՀ դրամ,
ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի գրավի դեպքում նոտարական վճար՝ 16.000-25.000 ՀՀ դրամ,
Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-100.000 ՀՀ դրամ:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
 
Խոշոր վարկերի համար` մինչև 25 աշխատանքային օր, Միջին, Փոքր և միկրո վարկեր համար մինչև 20 աշխատանքային օր, (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում),
Հեշտ, Հեշտ+ վարկերի համար՝ մինչև 3 աշխատանքային օր,
Վարկի ձևակերպումն իրականացվում  է
 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից,բացառությամբ Նաիրի ԲԿ, Ռոսիա-1 և Արարատյան մասնաճյուղերի:
*Զբոսաշրջության ոլորտին են պատկանում  ներքոնշյալ գործունեության  տեսակները
• Հյուրանոցներ
• Հանգստյան տներ
• Առողջարաններ
• Ռեստորաններ
• Հոսթելներ
• Զբոսաշրջության գործակալություններ:

Լրացուցիչ  ծառայություններ
Սույն վարկատեսակով վարկավորված հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում Բանկի հետ կնքել Ապառիկ վարկավորման ոլորտում համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Վարկառուն հնարավորություն կունենա իր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել հասանելի: Ընդ որում ապառիկ կնքած անձանց համար հասանելի է լրացուցիչ ֆինանսավորում (վարկային գիծ)  100.000 ՀՀ դրամի չափով, առանց երաշխավորի պարտադիր պահանջի: Visa Classic պլաստիկ քարտով վարկային գծի տրամադրման դեպքում քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվում է  500 ՀՀ դրամ:
Վերոնշյալ ծառայությունից օգտվելու համար Հաճախորդը Ապառիկ վարկ ստանալուց հետո մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի դիմում-հայտ:
Վարկային գծի հետ կապված այլ պայմաններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ https://www.aeb.am/hy/ekamti_himnavorumov/
Վարկառուի վաճառքի կետերում կարող է տեղադրվել Բանկին պատկանող անկանխիկ վճարման տերմինալներ (POS terminal), որոնց համար սահմանվում են միջնորդավճարի ներքոնշյալ պայմանները.
• ARCA վճարային քարտերով իրականացվող գործարքների համար` 1.2%
• ՀՀ տարածքում թողարկված MasterCard և VISA վճարային քարտերով  իրականացվող գործարքների համար` 2.3%,
• Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված MasterCard և VISA վճարային քարտերով իրականացվող գործարքների համար` 2.4%:
• Համագործակցության պայմանագրով կարող է նախատեսվել նաև Cash Back ծառայության մատուցում:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով, 5,000,000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի դեպքում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ  տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից  տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը(  https://acra.am/?lang=hy):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf 

Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf

1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

2.Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր  բացասական  հետևանքներ  տույժ/տուգանքներ
• Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
• Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական

3.  Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:

Դատական ծախսեր /առկայության դեպքում/

Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
• Տույժեր
• Տոկոսներ
• Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
• Վարկի մայր գումար

4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:

5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
Ամիսներ Վարկի մնացորդ Վճարում վարկից Վճարում տոկոսից
1 1.200.000 100.000 23.671
2 1.100.000 100.000 21.699
3 1.000.000 100.000 19.726
4 900.000 100.000 17.753
5 800.000 100.000 15.781
6 700.000 100.000 13.808
7 600.000 100.000 11.836
8 500.000 100.000 9.863
9 400.000 100.000 7.890
10 300.000 100.000 5.918
11 200.000 100.000 3.945
12 100.000 100.000 1.973

7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
• Վարկի նպատակից
• Հաճախորդի վարկունակությունից
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
• Վարկային ռիսկի գնահատումից
• ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից

9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
• Հաճախորդի հաշվի մնացորդը
• Հաճախորդի հաշվի շարժը
• Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
• Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
• Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
• Բանկին բերված եկամուտը
• Փոխանցումների ծավալր
• Բանկում ներդրված ավանդների մեծությունը
• Խոշոր վարկառու հանդիսանալր
• Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
• Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ
• Այլ օբյեկտիվ պայմաններ

10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
• Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
• Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
• Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ

11. Վարկային պարտավորության մարումները
• Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
• Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
• Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
• Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն

12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.
• Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար
• Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
• Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
• Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
• Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
• Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
• Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում

13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
• Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
• Հիմնական միջոցներ
• Շրջանառու միջոցներ
• Ավտոմեքենաներ
• Թանկարժեք մետաղներ
• Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
• Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
• Դրամական միջոցներ

14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:

15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
• Շրջանառությունից հանված գույքը
• Անբաժանելի գույքի առանձին մասերը
• Վարձակալության իրավունքը
• Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների

17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
    2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
    3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
   4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
   5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
    6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :

19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝   https://www.aeb.am/hy/mobile_banking/
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր Ռեզիդենտ իրավաբանական անձ Գործունեության ժամկետը նվազագույնը 6 ամիս Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր Ռեզիդենտ իրավաբանական անձ Գործունեության ժամկետը՝ Առևտրի դեպքում՝ նախորդող 3 ամիս ոչ պակաս Արտադրության և սպասարկման ոլորտի դեպքում՝ նախորդող 6 ամսից ոչ պակաս
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական,
Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն,
Վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը,
Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում,
Հաճախորդի գործունեությունից շրջակա միջավայրի աղտոտումը կամ վնասումը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը:
Տույժեր
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Քաղվածքի տրամադրում
Մինչև 1 ամիս կատարված գործարքների վերաբերյալ՝ անվճար 1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ 3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ 12 ամսից ավել՝ 5.000 դրամ
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում), Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն, Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության դրական գնահատական Բանկի կողմից ընդունելի գրավի և/կամ երաշխավորության առկայություն:
Ուշադրություն. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն. Առանց Բանկի գրավոր համաձայնության վարկային գծի գործողության ժամկետում վարկային գծի վաղաժամկետ փակման դեպքում՝ կիրառել տուգանք վարկային գծի սկզբնական սահմանաչափի 5%-ի չափով:
Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն: Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:
Ընդհանուր տեղեկատվություն
Իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
Punct  Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)
Punct Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից
PunctԿանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)
PunctԻրավասու մարմնի որոշումը գույքը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում
PunctՖինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն)
PunctՏեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում)
PunctՀիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում)
PunctՀարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ
PunctԱրտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն)
PunctԱնձնագրի (պատճեն)
PunctՎարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
PunctԱմուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն
PunctԲանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում)
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված)
PunctՏեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո)
PunctԻրավասու մարմնի որոշումը գույքը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,  
Punct Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում)
PunctՀիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում)
PunctԱմուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված)
PunctՏեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո)
PunctԸստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր
   
  Անհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը
Punct Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)
Punct Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ
Punct Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն)
Punct Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Punct Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն)
Punct Անձնագրի (պատճեն)
Punct Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
Punct Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն
Punct Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում)
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված)
Punct Տեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո)
Punct Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր
Հաշվիչ

Վարկային Հաշվիչ

Թարմացվել է` 01/04/2024 10:38