86 86
ENG

Նորություններ

16.05.2024

Ֆինանսական կորուստներից խուսափելու և անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները.

  • մի՛ տրամադրեք Ձեր քարտի PIN և CVV կոդերը, Email հասցեները, AEB Mobile/Online համակարգերի գաղտնաբառերը, մուտքանունները, SMS/Email հաղորդագրություններով ստացված մեկանգամյա կոդերը այլ, այդ թվում՝ բանկի աշխատակից ներկայացած անձանց: Հիշե՛ք, որ բանկի աշխատակիցները երբևիցե չեն պահանջում այս տվյալները:
  • մի՛ մուտքագրեք վերոնշյալ տվյալները կասկածելի և անհայտ ծագում ունեցող կայքերում: Բանկի AEB Online համակարգից օգտվելիս համոզվեք, որ բրաուզերում ճշգրտությամբ արտացոլված է  https://accounts.aeb.am/ կայքը: Զեղծարարները զանազան պատրվակներով (օգնություն տրամադրելու, առաքանի և միջազգային փոխանցում ստանալու և այլն) մի շարք եղանակներով (Viber, WhatsApp, Email և SMS հաղորդագրություն, list.am, Haypost և այլն) ուղղորդում են անցնել Բանկի առցանց հարթակներին արտաքնապես նման կեղծ էջեր, որոնցում առկա հղումներով անցնելիս պահանջում են մուտքագրել ձեր անձնական տվյալները: Բանկի պաշտոնական Viber/WhatsApp էջերը գործում են 374 96 012 816, 374 33 00 86 86 հեռախոսահամարներով:
  • մի՛ գործածեք AEB Mobile/Online համակարգերի գաղտնաբառերը այլ կայքերում և հարթակներում: Գաղտնաբառերը հարկավոր է սահմանել հնարավորինս բարդ եղանակով՝ կիրառելով տառեր, նիշեր, սիմվոլներ՝ խուսափելով անձնական տվյալներ օգտագործելուց:

Անվտանգության կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարմացվել է` 17/05/2024 10:16