86 86
ENG
Թարմացվել է`15.10.2024 | 10:01

Կորպորատիվ կառավարում

Կորպորատիվ կառավարման տարրերը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում սկսել են ներդրվել դեռևս 1998 թվականից, երբ «կորպորատիվ կառավարում» տերմինն առավել հիշատակելի էր տեսական, գիտական հրապարակումներում, որպես ընկերությունների արդյունավետ զարգացման գրավական:

1997 թվականից սկսվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեության վերակառուցման գործընթացը, որին ձեռնամուխ էին եղել բանկի նոր հիմնական բաժնետերերը: Այն նպատակաուղղված էր միջազգային չափանիշներով բանկային կառույցի կայացմանը, ինչը պահանջում էր առաջավոր համաշխարհային փորձի տեղայնացում և ներդրում:

Սթափ գնահատելով բանկերի արդյունավետ զարգացման միջազգային մոդելները՝ բանկի նոր ղեկավարությունը կարևորեց կորպորատիվ կառավարման նշանակությունը և հեռանկարը, քայլ առ քայլ վերակառուցելով բանկի ընթացիկ գործունեությունը, իսկ կառավարումը՝ կառուցելով կորպորատիվ սկզբունքների համաձայն:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման առաջին գործընթացներից հիշատակելի են հետևյալ միջոցառումները`

  • Ներքին հսկողության դերը բարձրացնելու նպատակով բանկի Վերահսկողության վարչությունը վերաենթարկվեց Խորհրդին (1998թ.),
  • Սկսվեց ձևավորվել բանկի զարգացման նոր մեթոդոլոգիական բազան,
  • Մշակվեցին բանկի գործունեության, կառավարման մարմինների գործառույթները սահմանող կարգերը և կանոնակարգերը,
  • Հստակորեն սահմանազատվեցին Խորհրդի և Գործադիր մարմնի գործառույթները,
  • Մշակվեց և բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվեց ժողովների հրավիրման կարգը, որտեղ հստակ սահմանված էին բաժնետերերի իրավունքները ժողովներին՝ ըստ այդմ բանկի կառավարմանը մասնակցելու հետ կապված,
  • Մշակվեց շահաբաժինների վճարման կարգը:

Բանկի նման կանոնակարգված և թափանցիկ գործելաոճն առավել գրավեց միջազգային խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը և հետաքրքրությունը և 2005թ. դրությամբ, բանկի հետ առավել ակտիվ համագործակցող միջազգային կառույցը` ՎԶԵԲ-ը դարձավ բանկի ռազմավարական բաժնետեր` 25% գումարած մեկ բաժնետոմս փայամասնակցությամբ:

Գաղտնիք չէ, որ կորպորատիվ կառավարումն ենթադրում է ոչ միայն օրենսդրությամբ սահմանվող բանկի գործունեության կառավարումը, թափանցիկությունը, շահերի պաշտպանությունը կարգավորվող դրույթները, այլ նաև գործարար էթիկայի և սովորույթներին բնորոշ նորմերի և սկզբունքների սահմանում: Նմանատիպ առաջին փաստաթուղթը բանկում ընդունվեց 2001 թվականին և հետագայում այն կատարելագործվեց: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Վարքականոնները վերանայվում են պարբերաբար` սահմաված կարգով:
Որպես կորպորատիվ կառավարման կարևորագույն տարր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում մշակվել և ներդրվել են ներքին հսկողության, ռիսկերի կառավարման, ներքին աուդիտի, բանկի անվտանգության ապահովման գործուն համակարգեր և մեխանիզմներ:

Հանդիսանալով ցուցակված ընկերություն՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մինչև յուրաքանչյուր տարեկան ժողովի հրավիրման մասին ծանուցումը կամ ծանուցմանը զուգահեռ իր կայքէջում հրապարակում է իր կողմից կորպորատիվ կառավարման կանոնագրքի դրույթներին հետևելու և այդ դրույթներին իր համապատասխանության մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն /Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր/:

ՀՀ օրենսդրական դաշտի զարգացմանը զուգահեռ մշտապես կատարելագործվում է բանկի ներքին իրավական դաշտը` գործող նորմատիվ ակտերը առավել նպատակաուղղված բանկի թափանցիկ գործելաոճին, իսկ վերը նշված ողջ գործընթացների արդյունավետ իրականացման կարևորագույն գրավականը` դա բանկի կայացած բարձր որակավորում ունեցող մասնագիտական թիմն է:

Բանկի Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով գործում են Խորհրդին կից հանձնաժողովներ։
 

Ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ
Աուդիտի հանձնաժողովի կանոնակարգ
Կադրային քաղաքականության հանձնաժողովի կանոնակարգ
Ռիսկերի հանձնաժողովի կանոնակարգ

 

Հասցե՝ 0002 Երևան, Ամիրյան 23/1
Էլ.փոստ՝ board@aeb.am
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Խորհուրդ

2024

Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր, 2024թ.
Խորհրդի նիստեր

2023

Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր, 2023թ.
Խորհրդի նիստեր

2022

Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր, 2022թ.
Խորհրդի նիստեր

2021

Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր, 2021թ.
Խորհրդի նիստեր

2020

Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր, 2020թ.
Խորհրդի նիստեր

2019

Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր, 2019թ.
Խորհրդի նիստեր

Թարմացվել է`15/10/2024 10:01