86 86
ENG

Պետական իշխանության մարմինների գործառույթներ

Պայմաններ

***Տվյալ ծառայությունների մատուցման համար

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն  հանդիսանում է

 օպերատոր և ներքոնշյալ սակագները չեն

 ներառում համապատասխան պետական

կառույցների կողմից սահմանված պետական

տուրքերը և վճարները

*** Տեղեկատվություն կարող եք ստանալ www.e-cadastre.am կայք էջից

ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական  կադաստր  վարող պետական կառավարման  հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում  է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ
Մատուցվող ծառայությունների տեսակը Վճարման ենթակա միջնորդավճարը
 
Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում
1500 դրամ
Գույքի նկատմամբ իրավունքի և սահմանափակման պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով 1500 դրամ

1.Գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման նպատակով ընդունված դիմումների ներկայացման, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման ավարտական փաստաթղթերի ստացման նպատակով Բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
1.1 Անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման  (բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցման) դեպքում`
1.1.1 դիմում,
1.1.2 անձը հաստատող փաստաթուղթ,
1.1.3 իրավունքի պետական գրանցման համար ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚ ՀՀ օրենքով սահմանված անրաժեշտ իրավահաստատող փաստաթղթեր,

1.1.4  նաև գրանցվող հողամասի հատակագիծը, եթե`
1.1.4.1 գրանցման ներկայացվող հողամասի նկատմամբ 1998 թվականի մարտի 1-ից հետո իրավունքների պետական գրանցում չի կատարվել,
1.1.4.2 կատարվելու է 1998 թվականի մարտի 1-ից հետո գրանցված հողամասի սահմանների փոփոխության (բաժանման, միավորման կամ ուղղման), բացառությամբ գրանցված հողամասերի սահմանների միավորման, պետական գրանցում:

1.1.5 նաև շինության հատակագիծը, եթե`
1.1.5.1 գրանցման ներկայացվող շինության նկատմամբ 1998 թվականի մարտի 1-ից հետո իրավունքների պետական գրանցում չի կատարվել,
1.1.5.2 կատարվելու է նոր ստեղծված (կառուցված) շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցում կամ գրանցված շինությունների վերակառուցման, բաժանման, ինչպես նաև այլ հիմքերով շինությունների մակերեսների փոփոխության պետական գրանցում,
1.1.5.3 օրենքով նախատեսված այլ դեպքերում:

1.1.6 Գույքի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքների պետական գրանցման համար նաև անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին իրավասու մարմնի որոշումը, եթեª
1.1.6.1 իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ գրանցման ներկայացվող անշարժ գույքի հասցեն կամ նշված հասցեն չի պարունակում ՙներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում՚ կամ ՙանշարժ գույքի հերթական համար՚ վավերապայմանները,
1.1.6.2 ներկայացվում է անշարժ գույքի ﬕավորների բաժանման կամ ﬕավորման պետական գրանցման դիմում:

1.2 Անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի /բաժնեմասերի/ օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխանցում) հիման վրա իրավունքի պետական գրանցման (բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի) դեպքում`
1.2.1  դիմում,
1.2.2  անձը հաստատող փաստաթուղթ,
1.2.3  օտարման պայմանագիր,
1.2.4  գույքի մասի օտարման դեպքումª չափագրման փաստաթղթեր և հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղ. նշանակության հողամասերի),
1.2.5  գույքը հասցեավորված չլինելու դեպքումª հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղ. նշանակության հողամասերի),
1.2.6 պայմանով սեփականություն գրանցված հողամասի դեպքումª հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր:

1.3 Պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում) հիման վրա իրավունքի պետական գրանցման դեպքում`

1.3.1 դիմում,
1.3.2  անձը հաստատող փաստաթուղթ,
1.3.3  օտարման պայմանագիր,
1.3.4  գույքը օտարելու մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված փաստաթղթեր:

1.4  Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, բացառությամբ  սեփականության իրավունքի, պետական գրանցման դեպքում`
1.4.1 դիմում,
1.4.2 անձը հաստատող փաստաթուղթ,
1.4.3 իրավունքի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր :

1.5 Դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման դեպքում`
1.5.1 դիմում,
1.5.2 անձը հաստատող փաստաթուղթ,
1.5.3 օրինական ուժի մեջ մտած դատական ակտ,
1.5.4 սեփականության իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման դեպքերում`
1.5.4.1 գույքի մասի նկատմամբ իրավունքի ծագման դեպքումª դատարանի կողմից հաստատված հատակագիծ, չափագրման փաստաթղթեր և հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղ. նշանակության հողամասերի),
1.5.4.2 գույքը հասցեավորված չլինելու դեպքումª հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղ. նշանակության հողամասերի),
1.5.4.3 պայմանով սեփականություն գրանցված հողամասի դեպքումª հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր:

1.6 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցման (բացառությամբ դատական ակտի հիման վրա) դեպքում`
1.6.1 դիմում,
1.6.2 անձը հաստատող փաստաթուղթ,
1.6.3 իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթեր:

1.7  Դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցման դեպքում`
1.7.1 դիմում,
1.7.2 անձը հաստատող փաստաթուղթ,
1.7.3 օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

1.8 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման դեպքում`
1.8.1 դիմում,
1.8.2 անձը հաստատող փաստաթուղթ,
1.8.3 իրավունքի սահմանափակում հաստատող փաստաթղթեր:

1.9 Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման, անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրման, անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի և այլ տեղեկատվության տրամադրման դեպքերում`
1.9.1 դիմում,
1.9.2  անձը հաստատող փաստաթուղթ:

1.10  Ծառայությունից կարող են օգտվել ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը:
1.11  Ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ https://www.cadastre.am/provide-information  հղմամբ:

  *** Տեղեկատվություն կարող եք ստանալ www.mfa.am կայք էջից

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում  է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ
Մատուցվող ծառայությունների տեսակը Վճարման ենթակա միջնորդավճարը
 
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում
1500 դրամ

1 . Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք (այսուհետª տեղեկանք) ստանալու համար  Բանկ կարող է դիմել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը (այսուհետ՝ հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչըª ներկայացնելով հետևյալ փաստաթղթեր.

1.1  Դիմում,

1.2   անձը հաստատող փաստաթուղթ (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ) և դրա պատճենը,

1.3  եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենը, 

1.4  Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը.
1.4.1 ծնողի դեպքումª դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) ու ծննդյան վկայականի պատճենները,
1.4.2 եղբոր և քրոջ դեպքումª դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենները,
1.4.3 ամուսնու դեպքումª դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) և ամուսնության վկայականի պատճենները,
1.4.4 զավակի դեպքումª դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենները,
1.4.5 լիազոր ներկայացուցչի դեպքումª լիզորված անձի անձը հաստատող փաստաթուղթը (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենը: Այս դեպքում լիզորագիրը պետք է հաստատված լինի ՀՀ միջազգային պայմանագրերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5 Ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ https://www.mfa.am/hy/criminal-record-certificate/ հղմամբ:

*** Տեղեկատվություն կարող եք ստանալ www.moj.am կայք էջից

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության եվ մարմինների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում  է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ
Մատուցվող ծառայությունների տեսակը Վճարման ենթակա միջնորդավճարը
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում 1500 դրամ

1. ՀՀ բնակչության պետական ռեգիստ­րում հաշ­վառված ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) ՀՀ քաղաքացիներին, օտար­երկրյա քաղա­քացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիներին ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք (այսու­հետ՝ տեղեկանք) ստանալու համար Բանկ կարող է դիմել անձը (այսուհետ` հայցող), որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը  կամ հայցողի կողմից լիազորված անձը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1.1 դիմում, որը լրացվում և ստորագրվում է էլեկտրոնային եղանակով` Բանկում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրո­նային կառավարման համակարգի  (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով,
1.2  անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում` լիազորված անձի),
1.3  լիազորված անձի դեպքում` հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայցողի կողմից տրված հասարակ գրավոր լիազորագիր և հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացա­կայության հավաստման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին­ներին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ գրավոր հայտարարություն (հավելված 1)՝ ստորագրված հայցողի կողմից,
1.4  ՔԿԱԳ-ի կողմից տրամադրված ամուսնության, ամուսնալուծության, մահվան վկայական (առկայության դեպքում) :
1.5 Ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ https://www.moj.am/services/civil_registry/item/592  հղմամբ:

Մատուցվող ծառայությունների տեսակը Վճարման ենթակա միջնորդավճարը
Փաստաթղթերի ապոստիլային վավերացում 1500 դրամ

*** Տեղեկատվություն կարող եք ստանալ www.e-register.am կայք էջից

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում  է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ
Մատուցվող ծառայությունների տեսակը Վճարման ենթակա միջնորդավճարը
Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, տվյալների փոփոխում 1500 դրամ
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում 1500 դրամ
Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունների տրամադրում 1500 դրամ

1 . Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար դիմողը Բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1.1 դիմում,
1.2 անձը հաստատող փաստաթուղթ,

2 . Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար Բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
2.1 Ստանդարտ դեպքում`
2.1.1 դիմում,
2.1.2 անձը հաստատող փաստաթուղթ,

2.2  Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում`
2.2.1 շահագրգիռ անձի կողմից դիմում,
2.2.2 անձը հաստատող փաստաթուղթ,
2.2.3 որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն,
2.2.4 մահվան փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը:

2.3 Անհայտ բացակայող  անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում`
2.3.1    շահագրգիռ անձի կողմից դիմում,
2.3.2  անձը հաստատող փաստաթուղթ,
2.3.3 որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն,
2.3.4 անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:

2.4 Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում՝
2.4.1 դիմում
2.4.2 դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը,
2.4.3 իր կողմից տեղեկանք` ՙԱրխիվային գործի մասին՚ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

3 . Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման համար Բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
3.1 դիմում,
3.2 իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում` ժողովի նախագահի և քարտուղարի կողմից (մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում` հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը),
3.3 իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,
3.4 տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ` անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում անձի` հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային  փոստի հասցեն,
3.5 իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
3.6 Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ` իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն կետով սահմանված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է:
3.7 Եթե   հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա քաղվածք՝ տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
3.8 Եթե   հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը` վավերացված և հայերեն թարգմանված:
3.9  Ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ https://www.e-register.am/am/docs/49  հղմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

  1. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
  2. Ծառայությունների մատուցումը իրականացվում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ  բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ <<ԱՐՑԱԽ>> ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ:
  3. Ծառայության այլ տեղեկատվության   ամփոփագրերին  կարող եք ծանոթանալ https://aeb.am/hy/sakagner/ կայք էջից:
  4. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ  ՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ցանցին և աշխատանքյաին ժամերին կարող եք ծանոթանալ https://aeb.am/hy/940/  հղումով
  5. ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
  6. Տվյալ ծառայությունների մատուցման համար  <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն  հանդիսանում է օպերատոր, ուստի տվյալ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է՝
  •  մոտենալ բանկ վերոնշյալ փաստաթղթերի ամբողջական փաթեթով,
  • սպասարկող աշխատակցի միջոցով իրականացնել դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի և  միջնորդավճարների ընդունում,
  • սահմանված ժամկետում մոտենալ բանկ, 6.2-ի կետով ներկայացված դիմումի՝ համապատասխան կառույցներից կողմից տրված բանավոր կամ գրավոր  պատասխանը ստանալու համար:
  • տվյալ ծառայությունների մատուցման համար <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն  հանդիսանում է օպերատոր(միջնորդ) և վերոնշյալ դիմումի պատասխանների՝ կասեցման կամ մերժման պատճառի համար պատասխանատվություն չի կրում:
Թարմացվել է` 12/04/2023 10:18