Սեփականատերեր

Սեփականատերեր

Բանկի թողարկված բաժնետոմսերի մասին

Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 31,578,015,520 ՀՀ դրամ: Այն ներառում է 12,119,719 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով և 424,600 արտոնյալ բաժնետոմս, յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով​:


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կատարել է բաժնետոմսերի 24 թողարկում:


Բանկն ունի 7,458 բաժնետեր:

Բանկի բաժնետոմսերի գնանշման վերաբերյալ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ֆՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ
Բաժնետոմսերի ռեեստրը վարվում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից.

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ
9:00 - 18:00 Բաց է
ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ
+374 60 61 55 55 լրաց. 111
Վճարված շահաբաժինների մասին

Բանկի շահաբաժինների վճարման քաղաքականությունը բխում է հետևյալ մոտեցումից՝ առավելագույնս հաշվի առնել բանկի բաժնետերերի պահանջները, ապահովել բանկի արդյունավետ զարգացումը, որը նպաստելու է բաժնետերերի շահերին:

Բանկը սովորական բաժնետոմսերի դիմաց տարեկան արդյունքներով վճարել է հետևյալ չափերի շահաբաժիններ.

(2023թ. ապրիլի 21-ին Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովում որոշվել է իրականացնել Բանկի սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1 բաժնետոմսը 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում, 1 բաժնետոմսի անվանական արժեքը նվազեցվել է 5 անգամ՝ 10,400 դրամից հասնելով 2080 ՀՀ դրամ: Արդյունքում նախորդող տարիների շահաբաժինների հետ համեմատություն դիտարկելու համար անհրաժեշտ կլինի վճարված շահաբաժինները (սկսած 2022թ-ից) բազամապատկել 5-ով (Օրինակ` 2022թ-ին վճարված 30 դրամը շահաբաժինը համարժեք է նախկին 150 դրամին)):

2024թ.- մեկ բաժնետոմսին 50 ՀՀ դրամ
2023թ.- մեկ բաժնետոմսին 40 ՀՀ դրամ
2022թ.- մեկ բաժնետոմսին 30 ՀՀ դրամ
2021թ.- մեկ բաժնետոմսին 250 ՀՀ դրամ
2020թ.- մեկ բաժնետոմսին 200 ՀՀ դրամ
2019թ.- մեկ բաժնետոմսին 200 ՀՀ դրամ
2018թ.- մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ
2017թ.- մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ
2016թ. - 8%
2015թ. -14%
2014թ. - 7%
2013թ. շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը
2012թ. շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը
2011թ. - 9%
2010թ. - 9%
2009թ. - 7%
2008թ. - 10%
2007թ. - 12%
2006թ. - 12%
2005թ. - 11%
2004թ. - 10%
2003թ. - 8%
2002թ. - 6%
1995թ.-2001թ. շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը
1994թ - 500%
1993թ - 200%
1992թ - 175%

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

Վերոնշյալ տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` bank@aeb.am կամ փոստով` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ 0002, ք․ Երևան, Ամիրյան 23/1 հասցեով:

Թարմացվել է` 28/07/2025 08:49