Հայէկոնոմբանկը, խրախուսելով գրագետ խնայելու փորձը և կարևորելով հաճախորդների կայուն ֆինանսական ապագան, առաջարկում է կուտակել եկամուտներ AEB Mobile-ի խնայողական հաշվով տարեկան մինչև 5% եկամտաբերությամբ և օգտվել Բանկի կողմից ժամկետային ավանդ նվեր ստանալու հնարավորությունից։
Ս․թ․ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ապահովելով առնվազն 1,000,000 դրամ միջին օրական մնացորդ AEB Mobile-ի խնայողական հաշվում՝ Բանկի 10 (տասը) հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ նվեր՝ 200,000 դրամի չափով ժամկետային ավանդ։
Հաղթողները կընտրվեն համապատասխան պայմանն ապահոված հաշվետերերի հատուկ կոդերից 10-ը պատահականության սկզբունքով ընտրելու միջոցով։
Ակցիայի ավարտից հետո՝ մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը, նվերը՝ «Դասական» ժամկետային ավանդը, տվյալ պահին գործող պայմաններով ձևակերպելու համար մրցույթի հաղթողները պետք է մոտենան Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ։
Մրցույթի արդյունքները, այդ թվում՝ հաղթող կոդերը, կհրապարակվեն Հայէկոնոմբանկի սոցիալական մեդիա հարթակներում, իսկ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Բանկի պաշտոնական կայք-էջում։
AEB Mobile-ի Խնայողական հաշվի ընդհանուր պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին